«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Երևի կարոտում էր իր ընկերոջը, ո՜վ գիտի

Երևի կարոտում էր իր ընկերոջը, ո՜վ գիտի
02.02.2026 | 17:14

2001 թվին Ռոբին Ուիլիամսն այցելեց Կոկոյին։

Կոկոն խորը սուգի մեջ էր՝ կորցրել էր իր մանկության ընկերոջը՝ գորիլա Մայքլին։ Վեց ամիս նրա դեմքին ժպիտ չէր հայտնվել։

Կոկոն էգ գորիլա էր, որը խոսալ գիտեր։ Նա ամերիկյան նշանային լեզվի ավելի քան հազար տարբեր ժեստեր էր օգտագործում խոսքի մեջ ու հասկանում էր երկու հազարից ավելի անգլերեն բառ, ճանաչում էր վերացական հասկացությունները, օրինակ՝ ձանձրույթն ու երևակայությունը, նկարներ ու կինո էր նայում ու կատվի ձագեր պահում։

Հենց առաջին րոպեից Կոկոն ու Ռոբին Ուիլիամսն ընկերացան՝ զրուցեցին, իրար գրկեցին, խուտուտ տվեցին, ծիծաղեցին։ Կոկոն մտավ Ռոբին Ուիլիամսի գրպանը, հանեց նրա նույնականացման քարտը, ստուգեց ու համոզվեց, որ հենց ինքն ա՝ հայտնի դերասանը։ Հրաշալի ժամանակ անցկացրին միասին։ Վեց ամսվա մեջ առաջին անգամ Կոկոն ժպտաց։

2014 թվի օգոստոսի 11-ին դոկտոր Պատերսոնը՝ Կոկոյի հովանավորն ու ուսուցիչը, հեռախոսազանգ ստացավ ու իմացավ Ռոբին Ուիլիամսի մահվան մասին։ Կոկոն մոտեցավ նրան ու հարցական հայացքով նայեց։ Պատերսոնն ասեց.

- Մենք թանկագին ընկեր ենք կորցրել՝ Ռոբին Ուիլիամսին։

Կոկոն ոչինչ չասեց՝ լուռ էր ու մտասույզ։ Հետո ցույց տվեց երկու բառ «կին» ու «լալիս ա»։ Մռայլվեց, գլուխը կախեց, շրթունքները դողում էին։

Կոկոն 47 տարի ապրեց՝ մինչև 2018 թիվը։ Երևի հիշում էր իր ընկերոջը, որն իրան սգից հանել էր, երևի կարոտում էր, ո՜վ գիտի։ Գորիլայի համար դժվար ա ամենրիկյան նշանային լեզվով էդ ամենն ասել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ