ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

«Յուրաքանչյուր ստեղծագործողի համար պատիվ է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվելը»

«Յուրաքանչյուր ստեղծագործողի համար պատիվ է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվելը»
28.03.2018 | 15:47

Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսը կայացավ Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 1-ին հարկի ցուցասրահում` մարտի վերջին տասնօրյակում։ Ցուցահանդեսը նաև ստուգատես էր, քանի որ մասնակցում էին թե՛ ՀՆՄ անդամները, թե՛ շնորհալի շրջանավարտները։ Ցուցահանդեսը յուրահատուկ էր նրանով, որ կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) աջակցմամբ։

Ցուցասրահում զրուցակիցներս էին Հայաստանի նկարիչների միության նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ և ՀԵՀ-ի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ։


Կարեն Աղամյան. «Գրեթե յուրաքանչյուր տարի կազմակերպում ենք երիտասարդ նկարիչների հանրապետական ցուցահանդեսներ, որոնց մասնակցում են միության անդամ մինչև 35 տարեկան ստեղծագործողները և ստեղծագործական հաստատությունների որակյալ գործեր ներկայացնող շրջանավարտները։ Այս տարի ցուցադրության ներկայացված 200 աշխատանքներից մրցութային հանձնաժողովն ընտրեց 50 հեղինակի 75 ստեղծագործություն` գեղանկարչական, գրաֆիկական գործեր և քանդակներ։ Հանձնաժողովն ընտրել է երկու լավագույն ստեղծագործությունները` Արմեն Առաքելյանի և Նարեկ Կնյազյանի քանդակները»։


Կարեն Ավագյան. «Նախաձեռնությունը կյանքի կոչվեց նկարիչների միության առաջարկով և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։ Տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի նման ծրագրեր է կյանքի կոչել, գեղարվեստի ակադեմիայի, մանկավարժական համալսարանի և, առհասարակ, այն հաստատությունների հետ, որտեղ ստեղծագործող ուսանողություն կա։ Այս անգամ մի փոքր շեղվել ենք ընդհանուր ծրագրերից, կազմակերպելով այս մրցույթը, հնարավորություն ընձեռելով երիտասարդ ստեղծագործողներին ցուցադրվելու նկարիչների միությունում։ Ցանկացած ստեղծագործողի համար պատիվ է Հայաստանի նկարիչների միությունում ցուցադրվելը։ Այս ցուցահանդեսը ՀԵՀ-ի և ՀՆՄ-ի ուղիղ համագործակցության առաջին փորձն է։ Շուտով կտպագրվի ցուցահանդեսի պատկերագիրքը` ՀԵՀ-ի աջակցությամբ։


ՀԵՀ-ը ծրագրեր է իրականացնում տարբեր կազմակերպությունների հետ։ Ծրագրերը կարող են ամբողջանալ մասնագիտական կազմակերպությունների առաջարկած ծրագրերի հիման վրա։ Մենք աջակցում ենք` քննարկելով առաջարկները, հիմնականում դրանց դրական լուծում տալով»։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ