Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Ասում են

Ասում են
25.10.2022 | 07:29

Չինաստանում կոմկուսի գլխավոր քարտուղար վերընտրվեց Սի Ցզինպինը։ ԱՄՆ-ի հետ մերձեցման կողմնակիցները պարտություն կրեցին և դուրս մնացին կուսակցության ղեկավար կազմից։


Խորացնում են հարաբերությունները նաև Ռուսաստանն ու Իրանը։ Մինչև տարվա վերջ նախատեսվում է համապարփակ համաձայնագրի ստորագրում Ռուսաստանի և Իրանի միջև։
Ռուսաստան-Չինաստան-Իրան հակաամերիկյան բլոկը ամրապնդվում է։ Եվ այս պայմաններում Հայաստանի ընթացքը դեպի Արևմուտք, եթե չասեմ ինքնասպանություն, ապա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ ԱՄՆ-ը փորձում է Հայաստանը վերածել իր հակառակորդների դեմ դիվերսիոն գործողություններ վարելու հենակետի։


Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 48373

Մեկնաբանություններ