Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.02.2026 | 22:00
Բարերար Տեր,
ողորմությամբդ նայիր Քեզ երկրպագողիս և Քո սուրբ անունը փառաբանողիս։
Տեր զորությանց,
հանդարտեցրու մեզ սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից։
Առաքիր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր ու ցերեկ, քնած և արթուն ժամանակ։
Որպեսզի բարեպաշտությամբ և արժանավորաբար Քեզ՝ Տիրոջդ ծառայելով այս կյանքում, հասնենք երկնքի հավիտենական կյանքին։
Եվ փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 1952

Մեկնաբանություններ