Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Իրատես չեն Բրյուսելի թելադրանքով գործող բեռլինյան ղեկավարները

Իրատես չեն Բրյուսելի թելադրանքով գործող բեռլինյան ղեկավարները
18.04.2026 | 14:42

Վերջին հինգ-վեց տարվա միջազգային իրադարձությունները, հատկապես ուկրաինական և իրանական կոշտ պատերազմական ճգնաժամերի հետ կապված, առաջ են բերում լուրջ մտահոգություններ արևմտյան ժողովրդավարական վարչակարգերի քաղաքականության շուրջ: Գործի և խոսքի, իրական նպատակների և բարձրագոչ հռետորաբանության միջև շատ մեծ խզում կա: Այս հանգամանքը հատկապես երևում է Գերմանիայի օրինակով: 20-րդ դարում լինելով երկու համաշխարհային պատերազմների նախաձեռնողների առաջին շարքում, այս երկիրը պատմական մեծ պատասխանատվության բեռ է կրում մոտ 200 միլիոն զոհերի և ցեղասպանության համար: Գերմանիան նաև հսկայական կորուստներ է կրել և՛ տարածքային, և՛ մարդկային և՛ նյութական առումներով: Գերմանական պատմական հայրենիքի տարածքի մոտ քառասուն տոկոսը այսօր իրենը չէ, անվերադարձ կորսված է և գտնվում է հարևան պետությունների կազմում: Գերմանական ոգու և ազգային խորհրդանիշ Քյոնիգսբերգն արդեն Կալինինգրադ է: Թվում էր, թե պատմության այս դասերն հաշվի առնելով ինտելեկտուալ շատ բարձր մակարդակի վրա գտնվող գերմանական քաղաքական միտքը այլևս չպետք է կրկնի անցյալի կործանարար սխալները: Բայց, ցավոք, այսօր ռազմատենչ հռետորաբանությամբ առանձնանում է կանցլեր Մերցը, նաև նրա նախորդ՝ Շոլցը: Ուկրաինայում անհեռանկար պատերազմը շարունակելու, գերմանական բանակի կարողությունների բազմապատկման և Ռուսաստանի հետ բախման շունչն անընդհատ շեշտադրվում է նրանց քաղաքական քայլերում: Դեռ 19-րդ դարում ամենախելոք գերմանացին՝ Բիսմարկը, զգուշացնում էր ռուսների հետ բախման վտանգի մասին: Հնարավոր չէ հաղթել Ռուսաստանին՝ սա էր նրա ուղերձը ապագա սերունդներին: Գերմանացիները չպետք է մոռանան, որ Կանցլեր Հելմուտ Քոլը կարողացավ հասնել երկրի միավորմանը մեծամասամբ շնորհիվ Կրեմլի հետ ճիշտ քաղաքականության: Նրանք պետք է միշտ հիշեն, որ Կանցլեր Գերհարդ Շրյոդերը Ռուսաստանից ստացվող էներգակիրների ծավալների ավելացմամբ միայն ապահովեց տնտեսական մեծ վերելքը: Այնինչ, պատժամիջոցներին միանալով, երկիրն ընկղմվում է դեինդուստրալիզացիայի մեջ: Շատ զարմանալի է, որ իրատես չեն բեռլինյան ղեկավարները, հաճախ ընկնում են Բրյուսելի թելադրանքի տակ: Համոզված եմ, որ Գերմանիայի միլիտարիզացիայի ուղին ունենալու է իր բացասական հետևանքները:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 153

Մեկնաբանություններ