ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Մալխասը հաղթում է ու պահանջում Հայոց Եռագույնը

Մալխասը հաղթում է ու պահանջում Հայոց Եռագույնը
14.02.2024 | 10:24

Օրվա մեջ ունենք Եվրոպայի երկրորդ ոսկին։

Ծանրորդուհի Ալեքսանդրա Գրիգորյանի նվաճումը կրկնեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը։

Ի հեճուկս երկրի թրքահաճների, Մալխասը եզրափակչում 7։0 հաշվով պատժել է աշխարհի բրոնզե մեդալակիր թուրք Բաշարին ու դարձել Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մեր եղբայրական ողջույնները Հայաստանի եզդի բնակչությանը։

Չկրկնվեմ՝ վերնագրում ներկայացված է մեր հրաշալի ըմբիշի պահանջը։ Մալխասը հաղթել է ու ուզում է թիկունքին պահապան հրեշտակ ունենա հայոց Եռագույնը, ուզում է ի տես աշխարհի փողփողացնել իր ու մեր նվիրականը։

Էսքան բանը կարող ե՞ն հասկանալ Հայոց Եռագույնից վառվածները։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 48069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ