Դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին Միացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի՝ տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Աշխատանքը կվերսկսվի դեկտեմբերի 29-ից։               
 

Երուսաղեմում ավարտվեց պատրիարքի ընտրության առաջին օրը

Երուսաղեմում ավարտվեց պատրիարքի ընտրության առաջին օրը
24.01.2013 | 11:34

Հունվարի 23-ին Երուսաղեմում կայացել է հայ նվիրապետական աթոռներից մեկի` Երուսաղեմի պատրիարքության նոր պատրիարքի ընտրության առաջին փուլը: Հնգանուն ցուցակից կանխավ իրենց թեկնածությունը հանել են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: 35 միաբաններից ներկա 33-ը 21 ձայն են տվել Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, 16-ը` Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, 18-ը` Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանին, 15-ը` Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանին և Արգենտինայի հայոց թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին: Հունվարի 24-ին այս հնգյակից միաբանները կընտրեն պատրիարքին:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5245

Մեկնաբանություններ