Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Ես ու իմ ամբողջ տունը Տիրոջը պիտի պաշտենք

Ես ու իմ ամբողջ տունը Տիրոջը պիտի պաշտենք
11.01.2026 | 12:01

Ես Արտ Դեմիրճյանս` Դանիի պապան և Դեմիրճյանների մեր մեծ ընտանիքը, հորս` Մանուկ Դեմիրճյանի օրհնությամբ և Բագրատ Արքեպիսկոպոսի առաջնորդությամբ, հավատարմության ուխտով կանգնած ենք եկեղեցու և նվիրյալ Հայրերի կողքին։

Հայրս, որ դեռևս Սովետի «անաստված» տարիներից մեր մեջ մանկուց սերմանել է հոգևոր, ազգային և բարոյական արժեքներ, լինելով աստղաֆիզիկոս մարդ, հայ քրիստոնյա և պարզ հավատավոր լինելու համար հալածվել և հարցաքննվել է էսօրվա նորոգիչ- փինաչիների սիրած ԿաԳեԲե-ի կողմից։

ԿաԳեԲե-ի քննիչը հարցրել էր՝ լավ դու էսքան զրկանքներ ես կրում էդ Հիսուսի համար, ո՞վ է քո համար Հիսուսը։

Աստղագետը պատասխանել է` Հիսուսն իմ իդեալն է։

Այն դարձավ նաև իմ կյանքի նշանաբանը, ես` մենք ընտանիքով այլ իդեալ չունենք, ու չենք փնտրում մարդկային շինծու իդեալներ ու իդեալական եկեղեցի «սարքողներ»։

Նենց որ չգիտեմ ով ոնց, բայց ԵՍ ու ԻՄ ԱՄԲՈՂՋ ՏՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՊԻՏԻ ՊԱՇՏԵՆՔ, Ավետյաց Երկրի Տեսիլքով քայլող Հեսուի ուխտով և աստվածաշնչյան Դանիելի աղոթքի տեսիլքով` հայացքն ու պատուհանները դեպի կորցրած երազանք։

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ