«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

Ամեն օր վիճակ է գցում, թե որ խորհրդանիշն է քանդելու, վերացնելու

Ամեն օր վիճակ է գցում, թե որ խորհրդանիշն է քանդելու, վերացնելու
17.09.2025 | 11:01

Ստահակը հերթով ռետինում է խորհրդանիշները… արդեն երրորդ օրն է, և ես փորձում եմ հասկանալ՝ հաջորդը որին է հասնելու։

Թվում է՝ հերթը հասնում է գերբին։

Վիժվածքը մաքրելու է ոչ միայն Արարատ լեռը, այլ նաև մեր թագավորությունների զինանշանները խորքից։

Զինանշանները, որ դարերով պահել են մեր ինքնությունը՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների ու Զաքարյանների հզոր թագավորությունների հիշողությամբ, վտանգված են նույն ռետինի հարվածից։

Ստահակը չի հանգստանում․ նա քերթում է ամեն ինչ՝ անցյալից, ներկա խորհրդանիշերից ու անգամ ապագայի հուշերից։

Ամեն օր վիճակ է գցում, թե որ խորհրդանիշն է քանդելու, վերացնելու և վերջապես ռետինելու։ Չզարմանաք, եթե նույնիսկ Քրիստոնեությունը փորձի հայտարարել որպես «սխալ ընտրություն»՝ ասելով, թե Տրդատ Երրորդի որոշումը ժամանակին սխալ էր։

Գալուստ ՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6966

Մեկնաբանություններ