Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ֆրենսիս Ֆուկույամային տեղում դարձրեց «դիվանագետ»

Ֆրենսիս Ֆուկույամային տեղում դարձրեց «դիվանագետ»
05.11.2025 | 13:22

Կապիտուլյացիան հաղթանակ դարձրած «հրաշագործը» հիմա էլ Ֆրենսիս Ֆուկույամային տեղում դարձրեց «դիվանագետ» (հղումը՝ https://www.facebook.com/reel/2279827582519051):

Ինքնավստահ ու անքննելի ոճով:

Լավ, էս պոլիգլոտն իր կողք ու բոլորը գոնե ՄԵԿ սրտացավ ու գրագետ մարդ չունի՞, որ կամ սրան կրթի կամ խորհուրդ տա ընդհանրապես չխոսել պատմության ու հումանիտար գիտելիքներ պահանջող որևէ այլ բնագավառի մասին: Ինչու՞:

Որովհետև լայն ժողովրդին դա ընդհանրապես հետաքրքիր չի, իսկ ում հետաքրիքր է՝ ներսում ու դրսում, նման ամեն մի դեպքից հետո միայն ծիծաղում են իր դատարկության ու մակերսայնության վրա:

Կամ իր ենթակայությամբ աշխատող հատ ու կենտ գրագետ մարդիկ չեն ամաչու՞մ, որ այդ դերում են:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հ.Գ.

Տգիտություն՝ բոլոր չարիքների ու ձախորդությունների մայր արմատը:

Դիտվել է՝ 3861

Մեկնաբանություններ