Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ի՞նչ կանի Եվրոպան, եթե Հայաստանին օգնություն պետք լինի

Ի՞նչ կանի Եվրոպան, եթե Հայաստանին օգնություն պետք լինի
03.05.2026 | 16:11

Այս հարցի պատասխանը տալիս են հրաշալի անգլիացի դերասանները՝ 80-ականների բրիտանական հեռուստատեսության «Այո, պարոն նախարար» հանրահայտ հաղորդաշարում։ Ահա մի հատված.

- Իսկ եթե վարչապետը պնդի՞, որ մենք օգնենք նրանց։

- Այդ ժամանակ մենք կհետևենք չորս փուլերի ռազմավարությանը։

- Իսկ ի՞նչ է դա։

- «Ֆորին Օֆիսի» ստանդարտ արձագանքը ճգնաժամի պահին։

Առաջին փուլում մենք կասենք, որ ոչինչ չի պատահի։

Երկրորդ փուլում մենք կասենք, որ գուցե ինչ-որ բան և պատահի, բայց մենք ոչինչ չպետք է անենք։

Երրորդ փուլում մենք կասենք, որ գուցե մենք պե՞տք է ինչ-որ բան անենք, բայց ոչինչ անել չենք կարող։

Չորրորդ փուլում մենք կասենք, որ գուցե մենք կարո՞ղ էինք ինչ-որ բան անել, բայց հիմա արդեն չափազանց ուշ է։

Արթուր Խաչիկյան

Դիտվել է՝ 5392

Մեկնաբանություններ