ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

ՀՀ ԱԺ դահլիճը վեր է ածվել անպտուղ ու անիմաստ մարտերի դաշտի

ՀՀ ԱԺ դահլիճը վեր է ածվել անպտուղ ու անիմաստ մարտերի դաշտի
25.08.2026 | 17:05

Նիկոլին հրապարակից վռնդելու պահը վաղուց է եկել, դեռևս՝ 2018 թվականից։ Նրան չպետք է իշխանություն տրվեր։ Քանի որ իր էությամբ, իր վարքով, իր դավանած չգաղափարախոսությամբ նա այն մարդը չէր, որ կարող էր Հայաստան երկիրը նորմալ ղեկավարել։

Շատերն էին այդպես մտածում։ Սակայն հույս ունեին, որ գուցե, հետագայում ինչ-որ բան փոխվելու է դեպի լավը։ Ես այդ հույսը չունեի։

Կուզենայի՝ սխալված լինել․․․Բայց, Նիկոլի թագավորության ամեն մի օր իր հետ նոր դժբախտություններ բերեց այս ժողովրդի գլխին, և այսօր երկիրը, վերջնականապես, կանգնած է կործանարար ջրբաժանի եզրին։

Չեմ ուզում խորանալ պատճառների վերլուծության և բացատրությունների մեջ։ Այսօր մի ուրիշ խնդիր է ինձ հուզում։

Նիկոլը վաղուց հատել է բոլոր հնարավոր և անհնարին կարմիր գծերը և պատրաստ է հատել մնացածներն էլ, որոնք հետո են գալու։ Նրա համար չկան օրենք, օրինականություն, ամոթ հասկացությունները, համազգային խնդիրները ազգի շահին համապատասխան լուծման ցանկություն և ունակություն։

Նրա համար պարապ խոսքեր են ԱԺ ամբիոնից իր հասցեին հնչող քննադատություններն ու դատողությունները, խորհուրդները, հորդորները։ Նա ունի մի նպատակ և անշեղորեն գնում է դրա իրականացմանը․ ավերել Հայաստան երկիրը։

Ներկա պահին ՀՀ ԱԺ դահլիճը վեր է ածվել անպտուղ ու անիմաստ մարտերի դաշտի, ուր, անկախ ամեն ինչից, միշտ հաղթում է իշխանությունը։ Խոսքով չեղավ՝ կա պահեստային հզարագույն կռվանը․ ԱԱԾ-ն, կարմիրբերետավորները, ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները․․․

Այս պայմաններում ընդդիմադիրների հակադարձումները ՀՀ Աժ ամբիոնից՝ զուր ձեռնարկումներ են։

Ես առաջարկում եմ ընդդիմությանը, ընդհանրապես, ԱԺ դահլիճում ելույթներ չունենալ, չմասնակցել օրակարգերի քննարկմանը, չտալ հարցեր և չակնկալել խելամիտ պատասխաններ։ Նման պայմաններում ՔՊ-ն, գուցե, հանգստանա։ Եվ այս քաղաքական խեղկատակությանը, որ այսօր տիրում է ԱԺ-ում, գոնե, այս խեղճ ժողովուրդն ականատես չի լինի։

Միակ բանը, որ ընդդիմադիրները պետք է հիմա անեն ԱԺ-ում, մեկն է․ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԿՈՉ ԱՆԵԼ, նրան դուրս հանել փողոց, առաջնորդել այդ պայքարը։ Ուրիշ ելք ես առայժմ չեմ տեսնում։

Հակառակ դեպքում, Նիկոլը կամրագրի Հայաստանի 4-րդ հանրապետության գոյությունը և այն կամրապնդի նոր Սահմանադրությամբ, կվերաձևի երկրի սահմանները, կկորցնի ներկայիս դաշնակիցներին և նորերը ձեռք չի բերի, Հայաստանը կտանի դեպի չգոյություն։

Աստված տա՝ այդպես չլինի․․․ Բայց ես շատ եմ վախենում․․․

Պավել Նազարյան

Դիտվել է՝ 434

Մեկնաբանություններ