Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինեն երկուշաբթի կայանալիք Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարության գլխավոր հյուրերը։ Այցի հիմնական նպատակը, սակայն, Հնդկաստանի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունների առաջմղումն է: Սա տեղի է ունենում Եվրոպայի համար բարդ շրջանում, երբ Դոնալդ Թրամփը սպառնացել է սրել առևտրային պատերազմը եվրոպական դաշնակիցների հետ՝ Գրենլանդիային տիրանալու մտադրությանը դիմադրելու համար:               
 

Չի կարելի տիեզերքին խաբել, զրկել երազանքից

Չի կարելի տիեզերքին խաբել, զրկել երազանքից
25.01.2026 | 18:49

Ո՞վ ա կարդացող մարդը։ Արտաքինից նա չի տարբերվում չկարդացող մարդուց, բայց իրականում՝ տարբերությունը հսկայական ա։

Կարդացող մարդը կարողանում ա ակնթարթային արագությամբ ճանաչել տառերի տարբեր զուգորդումներից կազմված բառերը, դրանք իմաստավորել, միավորել ու պատկերներ կազմել իր երևակայության մեջ։ Կարդացող մարդու ուղեղն անդադար ստեղծագործական գործընթացի մեջ ա, երևակայությունը՝ միշտ վառ ու արթուն։ Զգացե՞լ եք, թե ինչ դժվարությամբ եք Դուք ընդունում էն գրական ստեղծագործությունների էկրանավորումը, որոնք մինչ էդ կարդացել եք։ Դա նրանից ա, որ Դուք արդեն էդ ֆիլմը նկարել եք Ձեր երևակայության մեջ։ Ամեն կարդացող մարդ մի ռեժիսոր ա, մի արարիչ ա։ Կարդացող մարդը մի ուղեղ վեր ա կանգնած չկարդացողից։

Գրերի գյուտը մարդ արարածի ամենազարմանալի ու ամենակարևոր հայտնագործություններից մեկն ա։ Դա անհրաժեշտ ա դարձել էն ժամանակ, երբ մարդը հասկացել ա, որ իր կուտակած փորձն ու գիտելիքներն այլևս հնարավոր չի բանավոր կերպով փոխանցել՝ շատ բարդ են ու ծավալուն։

Բայց էսօր տեխնիկայի առաջընթացը մեզ հեռացնում ա գրավոր լեզվից։ Նամակներ արդեն վաղուց չեն գրում։ SMS-ներն էլ երկար չեն մնա. ինչի՞ գրես, եթե կարելի ա նույնը բանավոր անել՝ զանգել աշխարհի ցանկացած կետ կամ ձայնային ուղերձ ուղարկել։ Հսկայական վեպերը ձայնագրվում են. էլ պետք չի կարդալ, կարևոր գրական ստեղծագործություններն էկրանավորվում են։ Հենց գրավորի մեջ էլ բազմաթիվ բառեր փոխարինվում են նկարներով ու նշաններով։ Գրավոր խոսքը գնալով նահանջում ա։ Գրող ու կարդացող մարդը գնալով ավելի հազվադեպ ա դառնում։ Գրելը միայն մասնագետների արտահայտչամիջոց ա դառնում։ Էսօրվա սոցիալական ցանցերի բումը խաբուսիկ ա ու շատ արագ կմարի, քանի որ դա ոչ թե գրավոր խոսք ա, այլ գրավորանման բանավոր խոսք՝ անկազմակերպ ու հիմնականում՝ վաղանցիկ, առօրեական։ Դա, ավելի շուտ, սպանում ա գրավոր խոսքը, քան շարունակում։

Բայց պետք չի մոռանալ մի կարևոր բան՝ բնության լեզուն էլ ա գրավորը։ Ճիշտ ա՝ ժամանակին տիեզերքն էլ՝ նախնադարյան մարդու նման, բավարարվել ա նկարներով՝ տարբեր ձևերի ատոմների խմբեր իրար միավորելով ու երկրաչափական մարմիններ ստանալով, բայց երբ կյանք ստեղծվեց, արդեն շատ բարդ էր նկարների օգնությամբ կյանքը վերարտադրելը, ու բնությունը սկսեց գրել՝ էն, ինչը մենք գենետիկական կոդ ենք կոչում։ Մենք դեռ նոր ենք սկսել կարդալ բնության գիրը, դեռ տառ առ տառ, վանկ առ վանկ ենք կարդում, ու մեզ դեռ հասկանալի չեն տիեզերքի գրած պոեմներն ու նովելները։

Դրա համար՝ մենք իրավունք չունենք մոռանալու գրավոր լեզուն։ Եթե մոռանանք, կվերադառնանք նախագրային վիճակին ու կսկսենք քարանձավների պատերին տիեզերանավեր նկարել։

Բայց տիեզերքը մեր վրա հույս ա դրել, միայն մեր միջոցով նա կարող ա վերարտադրվել։ Չի կարելի տիեզերքին խաբել, զրկել իր երազանքից։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ