Ուրեմն, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կա բաժին, որը մաթեմատիկական հաշվարկներով է զբաղված: Նկատեմ` խոսքը գնում է պարզ թվաբանության մասին: Առավելագույնը` անհրաժեշտ է տիրապետել թվերի բազմապատկման և բաժանման գործառույթներին: Մի խոսքով, Քոչարյան Ռոբերտի ասած «ուչաստկովու գործ է»: Եվ, ահա, Հարկադիրի հզորագույն ստորաբաժանումն իր ողջ մտավոր ռեսուրսներով շուրջ 15 օր չի կարողանում 4 պարզագույն թվաբանական գործողություն կատարել, նույնիսկ` կալկուլյատրով: Առկա են բոլոր անհրաժեշտ բազային տվյալները, պետք է կալկուլյատրով 1 բաժանում և 3 բազմապատկում կատարել: Ավելին` Հարկադիրի աշխատակիցը շահագրգիռ քաղաքացուց շուրջ 20 օր առաջ խնդրեց այդ հաշվարկի գրավոր տարբերակը, որպեսզի այն փոխանցի Հարկադիրի «հատուկ հաշվարկներով» զբաղվող բաժին:
Այսինքն, քացաքացին և´ հաշվում է, և´ հարկ է վճարում, իսկ Հարկադիրի աշխատակիցները և´ չեն հաշվում, և´ քաղաքացու հարկերի հաշվին, անգործության դիմաց աշխատավարձ և պարգևավճար են ստանում: Nikol Pashinyan / ՆիկոլՓաշինյանը ճիշտ է` ՀՀ հարկատուներն իրական հերոսներ են, քանզի իրենց քրտինքով, բառի բուն իմաստով, պահում են պայմանական թորոսյանարմեններից, կոնջորյանարմաններից և տարատեսակ միրզոյաններից կազմված համակարգը:
Վերջում ավելացնեմ. եթե խոսքը գնար շարքային քաղաքացուց գումար գանձելու մասին, ապա Հարկադիրին ոչ կալկուլյատր, ոչ էլ բազմապատկում և բաժանում պետք չէր գա: Շարքային քաղաքացուց սրանք գումարը գանձում են առանց հաշվարկի` «ինքնաշխատ եղանակով»: Իսկ կալկուլյատրը, հաշվարկ կատարող Հատուկ բաժինը, բազմապատկման և բաժանման փորձագետները սրանց անհրաժեշտ են բացառապես այն դեպքերում, երբ պահանջատերը շարքային քաղաքացի է, պարտապանը` պետությունը:
Նկարում` ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Ամիրխանյան Սիրոն (ձախից ծայրինը) և մնացածներն, ամենայն հավանականությամբ, բազմապատկում են և բաժանում:
Կարեն Հեքիմյան