Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

«Յոլա գնալու» փուլի ավարտը

«Յոլա գնալու» փուլի ավարտը
03.11.2025 | 13:07

Շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել. իշխանության որևէ քայլ չի բերում սոցիալական պոզիտիվի։ Բացարձակ ոչ մի քայլ չի բերում արդյունքի և հանրային մթնոլորտի դրական փոփոխության, հետևաբար՝ իշխանության վարկանիշի կամ հեղինակության բարձրացմանը։ Իշխանությունը սա հասկանում է և լուծումներ չի գտնում, բացի մարդ բռնելուց։ Մյուս կողմից էլ, իշխանության որևէ այլանդակություն չի բերում պոռթկման։ Ձևավորվել է ինչ-որ հանրային բալանս՝ «յոլա գնալու» ժամանակավոր ազգային կոնսենսուս։

Իրավիճակի մյուս առանձնահատկությունն այն է, որ հանրային կյանքում իշխանությունը նախաձեռնողականության բացարձակ մոնոպոլիստ է։ Պլանավորում, քիչ թե շատ երկարատև հաշվարկ այս պահին իշխանությունն է անում։ Բայց ստանալով «ինչ ուզում անում եմ» միջավայրը՝ թույլ է տալիս նաև կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալներ։ Այդպիսին է եկեղեցու դեմ արշավը։

Եկեղեցին, անշուշտ, հաղթելու է և դա անելու է իր վեհությամբ։ Հիմա այդ պրոցեսն է։ Պատահականությունների բոլոր ալիքները, ժամանակավոր դժվարություններն ու խելահեղությունները ջարդվելու են այդ վեհության առջև։

Բայց ժամանակն է, որ այդ վեհությունը անցնի նաև պետական կառույցներին, քաղաքական և քաղաքացիական ինստիտուտներին։ Այդ դեպքում կհաղթենք բոլորս։

Ինքներս մեր առաջ ազնիվ լինելու դեպքում կընդունենք, որ մեր ողբերգական տապալումների հիմքում հենց վեհության պակասն էր, մեր մտածողության և վարքագծային մանրությունը։

Արցախի և անվտանգության սուր խնդիրներ ունեցող պետության մեջ պետական մտածողությունը, տասնամյակների ընթացքում, այդքան ցածր մակարդակի չէր կարող լինել, չէին կարող այդքան մանր լինել պետական, քաղաքական և քաղաքացիական համակարգերի պատկերացումները։

Իհարկե, այս ամոթալի «յոլա գնալու» փուլն անվերջ չի ձգվելու։ Արագ վերականգնում կլինի այն պահից, երբ հասկանանք, որ մեր պետությունը պետք է առաջ տանի խորքային պատկերացումներ ունեցող, սեփական փողից ու նյութական բարիքներից այս երկիր վեր տեսնող մարդկային որակը։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 225

Մեկնաբանություններ