Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Բարձրագույն կրթությամբ անձ չկա՞

Բարձրագույն կրթությամբ անձ չկա՞
09.09.2025 | 18:03

Հայտնի «Ոսկե ցլիկը» ֆիլմում Նաջարյանը հուսահատ ասում է․«Այս գյուղում մի կենդանի շոֆեր չկա՞»։ Բժշկական կամ հարակից մասնագիտությամբ , բարձրագույն կրթությամբ պատգամավոր չկա՞, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը խորհրդարանի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում որոշել է առաջադրել բժշկական քոլեջ ավարտած, բուժքույր աշխատած Հռիփսիմե Հունանյանին։ ՀՀՇ-ի իշխանության օրոք պաշտոնների նշանակելու մի սկզբունք-կարգախոս կար. «Թեկուզ պոլի փետ լինի, ՀՀՇ-ից լինի»: Հիմա էլ նույնն է, սակայն ՀՀՇ-ի փոխարեն՝ ՔՊ ։ Եթե միջին մասնագիտական կրթությամբ Հռիփսիմե Հունանյանը ՔՊ կուսակցության անդամ չլիներ, նրան ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառաջադրեի՞ն։

Անցած տարի Հայաստանի հանրակրթական դպրոցներում ուսուցչի աշխատանքից ազատեցիք քոլեջական կրթությամբ, բարձրագույնի դիպլոմ չունեցող շուրջ 1300 մանկավարժների, որոնց մեծ մասը երկար տարիների մանկավարժական աշխատանքի հաջող փորձ ուներ, 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի տասնյակ վարչական ղեկավարների պաշտոնից ազատեցիք, որ բուհի դիպլոմ չունեն, հիմա քոլեջի շրջանավարտ բուժքրոջը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ եք նշանակում, որտե՞ղ է տարրական արդարությունը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ