ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Նոր Տարվա արթնության գիշերով

Նոր Տարվա արթնության գիշերով
30.12.2024 | 20:14

Քիչ մնաց, հասանք հա՜, քիչ մնաց,

ուր որ է` կերևա ... համբերիր․

լավ ու վատ, շատ թե քիչ... էն գնա՜ց,

պակսորդը լույս փերին կբերի։

Անքեն տուր բարևը... հևքերին,

անարդար ոչինչ էլ չի եղել.

ինչ չկար` քոնը չէր երևի,

չեղածը բա արժե՞ մղեղել:

Տարիքդ որպես գանձ համարիր,

դիմադրիր` միշտ լավը հիշելով,

հին ու նոր ոխերդ թող մարեն

Նոր Տարվա արթնության գիշերով։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 11855

Մեկնաբանություններ