Մանդատ վերցնողներին քննադատելիս իհարկե պետք չի մոռանալ գլխավոր չարիք ՔՊ-ին, որը, մեր մեջ ասած, ոչ թե քննադատության, այլ պատժի է արժանի և՝ վաղուց: Սա գրում եմ, որովհետև որոշ ընկերներ այնքան են տարվել մանդատ վերցնողների քննադատությամբ, որ արդեն տևական ժամանակ է չեն անդրադառնում այս ողբերգության եթե ոչ հեղինակներին, ապա անմիջական կատարողներին՝ ՔՊ կոչված չարիքին և իրենց պարագլխին: Բալանսը պահեք:
Երեկ մանդատ վերցնողների կողմնակիցներից մեկն ասում էր՝ սրանց թողած, մեզ են քննադատում ամբողջ օրը: Իրականում մեծ մասը սրանց չի թողել, ուղղակի սրանցից որևէ այլ բան չէին սպասում, իսկ ձեզանից այլ սպասելիքներ ունեին մարդիկ: Դուք չեք արդարացրել այդ մարդկանց սպասելիքները, ուրեմն պետք է պատրաստ լինեք քննադատության: Բավական է մի քիչ նայել, թե ինչ է կատարվում ԱԺ-ում՝ այս ամենի վրա զայրանալու և այս ամենից հիասթափվելու համար:
Անձամբ ես զգուշացրել էի, որ եթե ոչինչ չանեք, մանդատները վերցնեք, գնաք նստեք լուրջ դեմքերով հարց ու պատասխան անեք, դա ձեզ ավելի մեծ վնաս է հասցնելու, քան մնացած այլ սցենարները: Չմտածեք, որ շատ եմ անհանգստացած ձեր ճակատագրով, բոլորն էլ գիտեն, որ անհանգստացած եմ երկրի ճակատագրով, ինչպես՝ շատերը:
Ես բալանսը պահում եմ, հատկապես որ տեսնում եմ, թե ինչ բալանսավորված եք դիտվում այս ողբերգական իրականության մեջ: Մեր հասարակության այն հատվածին, որը ողբերգություն է ապրում երկրի այս խայտառակ վիճակից, այնպիսի ընդդիմություն է պետք, որն իրականությանը համապատասխանող օրակարգ կունենա և ամեն ինչ կանի այդ օրակարգը կյանքի կոչելու համար: Իսկ այս «մանուշակ» մանկապարտեզը չի կարող գոհացնել լուրջ մարդկանց:
Այս գրառումն արեցի հա՛մ պարզաբանելու համար, հա՛մ էլ, որ ձեզ հետ դեռ հույսեր կապող մարդիկ մի քիչ մտածեն: Գուցե հասկանան, որ այս ամենը նորմալ և օրինաչափ չէ:
Արամ Աբաջյան