Իմ Հայաստանը առնական է, ժայռ է ու քարափ, տղամարդ է, առյուծ է՝ ատամները սուր են, որսով հագեցած, ինքնաբավ ու հաղթանակող։ Իմ Հայաստանը կարող է պարտվել, և նրա համար պարտությունը կանգառ է, նոր հաղթանակի սկիզբն է...
Նույնիսկ մեր կառավարիչների անխոհեմության, անտարբերության, անհեռատեսության պարագայում մենք ուժ էինք, քանի դեռ առասպելական սուտլիկը չէր կախարդել իրականությունից հոգնած ու հոգու սովից կուշտ հայ հասարակությանը...
«Թավշյա կախաղանների հեղափոխության» առաջնորդը ափերից դուրս է եկել և խոստանում է ունեզրկել ընդդիմադիր մեծահարուստներին ու զետեղել նրանց վանդակներում այնպես, ասես նրանք մարդ չեն, իրավունքներ չունեն, և ամեն ինչ թելադրված է «հեղափոխական անհրաժեշտությամբ»...
Դիմում եմ Հայաստանի ու աշխարհի բոլոր ազատ հայերին: Բոլոր նրանց, ովքեր դեռևս կենդանի ու տաք սիրտ ունեն, ում չեն սպանել ժամանակակից մերկանտիլիզմն ու գլոբալիզմը...
Կրկին ու կրկին, ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ եմ ասում ձեզ, սիրելի ընկերներ ու բարեկամներ։ Մեր առջև ընտրություններ չեն, Սրբազան Սարդարապատ է, քանզի թշնամին գրավել է ոչ միայն աթոռանիստ քաղաքն ու վարչական ողջ համակարգը, այլև քաղաքացիների (հպատակների) մի ստվար մասի հոգիները...
Ք․Ա․ 44-43 թվականներ։
Հին Հռոմ։
Հավերժական քաղաքի աղմկոտ հրապարակներում, Սենատի կամարների տակ և Ֆորումի ամբիոններից համառորեն մեկ բառ է հնչում՝ Philippicae։...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...