«Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի տպագրության և դրա շուրջ քննարկումների մեջ իրականում վատ բան չկա։ Խնդիրը ոչ գիրքն է, ոչ՝ շնորհանդեսը։ Դա մեր ընդհանուր պատմությունն է։ Իհարկե, հասկանալի է զգացմունքային արձագանքը՝ հաշվի առնելով գրքի հեղինակի գործոնը...
2026 թվականի հունվար–հուլիսին Հայաստանի արդյունաբերությունն աճել է 9.5 տոկոսով։ Առաջին հայացքից՝ բարենպաստ ցուցանիշ։ Սակայն երկրի տնտեսական հեռանկարը գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչի հաշվին է ձևավորվում այդ աճը, ինչ կարողություններ է ստեղծում և որքանով է դիմանալու արտաքին պայմանների փոփոխությանը...
Նորատ Տեր-Գրիգորյանցը վերադարձրել է Հայաստանի Հանրապետության անձնագիրը և հայտարարել, որ այլևս Հայաստան չի վերադառնա։ Կարելի էր սա համարել տարեց գեներալի անձնական որոշում, եթե խոսքը Հայաստանի զինված ուժերի հիմնադիր հայրերից մեկի մասին չլիներ...
Իմ կյանքի ամենածանր պահերին ես միշտ փախել եմ մարդկանցից։ Եթե կարողանայի անապատում ապրել, էդ պահերին կփախնեի անապատ կամ խուլ անտառ, բայց ես մինչև ուղնուծուծը քաղաքացի եմ, անտառում ոչ սուրճ են ծախում, ոչ էլ հեռախոս ա աշխատում, չեմ դիմանա...
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...