Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

1991-ից աշխարհը ճանաչել և ճանաչում է Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ իր հռչակման, ձևավորման, կայացման ու զարգացման բոլոր էտապներով

1991-ից աշխարհը ճանաչել և ճանաչում է Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ իր հռչակման, ձևավորման, կայացման ու զարգացման բոլոր էտապներով
20.08.2026 | 12:54

Չկա՛ Հայաստանի չորրորդ հանրապետություն: Դա իրականում կեղծ կատեգորիա է: 1991-ից աշխարհը ճանաչել և ճանաչում է Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ իր հռչակման, ձևավորման, կայացման ու զարգացման բոլոր էտապներով: Իր հաղթանակներով ու պարտություններով, իր արցախյան հարցով, միջազգային իրավունքներով, անվտանգության, խաղաղության, կայունության ու բազմակողմ համագործակցության իր ազնիվ մղումներով:

Իր հերոսների ու նահատակների սխրանքների առջև խոնարհումով, իր ցեղասպանված նախնիների հիշատակի համար արդար պահանջով, իր ազգային սուրբ եկեղեցով ու լեզվամշակութային դիմագծերով, իր աշխարհասփյուռ ժողովրդի համար հայրենիք լինելով:

Սա՛ է երրորդ հանրապետությունը, որը, 35-ամյա իր ձեռքբերումբերով ու թերացումներով հանդերձ, եղել է, կա ու հարատևելու է:

Իսկ չորրորդ հանրապետության մասին զրույցները միֆ են, հորինվածք, երևակայան ու չարդարացված քարոզչական հնարք:

Աստված մի արասցե, որ երբևէ գա մի իրավիճակ, երբ սերունդները, օտարի տիրապետության տակ, սկսեն երազել հերթական նոր հանրապետության մասին:

Աստված պահի դե յուրե և դե ֆակտո կայացած Հայաստանի երրորդ Հանրապետությունը:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 2830

Մեկնաբանություններ