Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Գլխուղեղն անզոր է սրտի ուղեղի առաջ

Գլխուղեղն անզոր է սրտի ուղեղի առաջ
22.09.2026 | 13:49

1991 թվականին, երբ կործանվեց խորհրդային կայսրությունը, մի խումբ գիտնականներ ապացուցեցին սրտի ուղեղի գոյության փաստը, որը հայտնի էր դեռ 19-րդ դարից։ Խորհրդային Միության փլուզումը հեչ, բայց սրտի ուղեղի գաղափարն ինձ տարավ դեպի լիրիկա ու ռոմանտիկա։
Մեր պապերը, և մենք էլ, հաճախ ենք ասում.
«Սիրտն ուրիշ է․ որ սրտով սիրեցիր, էլ տրամաբանություն չկա»։ Դարեր շարունակ մենք այդ խոսքերն ընկալել ենք որպես գեղեցիկ փիլիսոփայություն, պոեզիա կամ անորսալի մետաֆիզիկա՝ համոզված լինելով, որ սիրտը պարզապես արյուն մղող մի պոմպ է, որը հլու-հպատակ լսում է գլխուղեղի հրահանգները։
Բայց ժամանակն ու գիտությունը եկան ապացուցելու մեր նախնիների բնազդային իմաստնությունը։
Պարզվում է՝ սրտով սիրելն ու սրտի կանչով առաջնորդվելը միայն փոխաբերություն չէ։ Գիտնականները հայտնաբերել են սրտի ուղեղը՝ սրտի ինքնուրույն նյարդային համակարգը։ Սիրտը պասիվ կատարող չէ․ այն ունի իր սեփական հիշողությունը, ընդունակ է մշակել տեղեկատվությունը և իր ազդակներով վերափոխել կամ նույնիսկ «ճնշել» գլխուղեղի սառը տրամաբանությունը։
Եթե գլխուղեղի միտքը սառն է, հաշվարկող, վերլուծող ու տրամաբանող, ապա սրտի «միտքը» զգայական է, ինտուիտիվ ու անմիջական։ Եվ թերևս հենց այդ սրտի «մտքի» շնորհիվ էլ մենք ընդունում ենք այնպիսի որոշումներ կամ ապրում այնպիսի զգացմունքներ, որոնք գլխուղեղի սառը տրամաբանության համար անհասանելի են մնում։
Առո՛ղջ եղեք։

Հովիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.
Մի՛ փորձեք ճնշել ձեր գեղեցիկ զգացմունքները, գլխուղեղն անզոր է սրտի ուղեղի առաջ:
Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ