ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Առաջարկում եմ Նարեկին մի պահ հարցի էմոցիոնալ կողմը թողնել ու դիտարկել պրակտիկ կողմը

Առաջարկում եմ Նարեկին մի պահ հարցի էմոցիոնալ կողմը թողնել ու դիտարկել պրակտիկ կողմը
25.07.2026 | 11:36

Սիմվոլիկ առումով ողջունելի է Narek Karapetyan-ի միտքը, եթե այն ուղղված է քաղաքական մշակույթ փոխելուն։ Բայց ես առաջարկում եմ Նարեկին մի պահ հարցի էմոցիոնալ կողմը թողնել ու դիտարկել պրակտիկ կողմը։

ԱԺ պատգամավորի աշխատավարձը, ինչպես նաև պարգևավճարները գոյանում են ԱԺ-ի համար հատկացված տարեկան բյուջեից, պարգևավճարները` ԱԺ պարգևավճարների ֆոնդից։ Երբ պատգամավորը հրաժարվում է աշխատավարձից կամ պարգևավճարներից, ապա դրանք մնում են ԱԺ բալանսի վրա։

Ի՞նչ է սա տալիս հասարակ քաղաքացուն` ոչինչ։

Իսկ ո՞վ է շահում` այն պատգամավորը, ով պարտաճանաչ ստանում է հավելավճարներ։

Ի՞նչ եմ առաջարկում.

- Քանի որ կա «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական մոտեցումը` հրաժարվել պարգևավճարներից, իսկ Նարեկ Կարապետյանի դեպքում` նաև աշխատավարձից, ապա այդ միջոցները առաջարկում եմ առավել ռացիոնալ և հայկական քաղաքական մտքի զարգացման տեսանկյունից առավել արդյունավետ օգտագործելու համար փոխանցել, նվիրաբերել (կամ ցանկացած այլ ձևակերպում) մեկ կամ մի քանի ուղեղային կենտրոնների, պայմանով, որ վերջիններս այդ միջոցները կծախսեն ո՛չ թե հարցազրույցներ տալու, բամբասանքներ տարածելու, այլ քաղաքական միտք, գաղափար և պրոդուկտ ստեղծելու վրա։

Ի դեպ, եթե այս առաջարկը պաշտպանություն գտնի, օգտվելով առիթից ասեմ, որ Ararat Kostanian-ի հետ արդեն տևական ժամանակ մտածում ենք ուղեղային կենտրոնի մասին, պարզապես մենք մեր տեսակով չենք կարողանում երբեք ու որևէ մեկին դիմել ֆինասական օժանդակություն ցուցաբերելու համար։

Արա Լ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ