ԱՄՆ-ԵՄ հակասությունների սրման ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բազմանշանակ հայտարարությամբ է հանդես եկել: «Չինաստա՛ն, բարի գալուստ։ Մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպային անհրաժեշտ են ավելի շատ չինական ներդրումներ»,- ասել է նա: Հատկանշական է, որ Չինաստանի հետ մաքսատուրքերը փոխադարձաբար նվազեցնելու պայմանագիր է կնքել նաև Կանադան:               
 

Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից. լարվածությունը գնալով մեծանում է

Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից. լարվածությունը գնալով մեծանում է
22.01.2026 | 20:44

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հունվարի 14-ին կանխատեսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տապալումը: Նա ուղերձ է հղել Իրանի ժողովրդին, որում անդրադաձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։

«Ինչ վերաբերում է այն մարդուն, որը նստած է այնտեղ՝ ամբարտավանության և ինքնագոհության աթոռին, և դատում է ամբողջ աշխարհը, նա պետք է իմանա. որպես կանոն, բռնապետերն ու ամբարտավան տերությունները, ինչպիսիք են փարավոնը, Նիմրուդը, Ռեզա Խանը, Մոհամմադ Ռեզան և նմանատիպները, տապալվել են հենց այն ժամանակ, երբ գտնվում էին իրենց ամբարտավանության գագաթնակետին: Սա նույնպես տապալվելու է»,- հայտարարել է Խամենեին:

Խամենեիի վերոնշյալ հայտարարությունից 4 օր հետո՝ հունվարի 18-ին, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանն X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Իրանի թշնամի երկրների կառավարություններին նախազգուշացրել է, որ Խամենեիին հարվածելը հավասարազոր կլինի Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի:

«Մեր երկրի Գերագույն առաջնորդի վրա հարձակումը հավասարազոր է իրանական ժողովրդի դեմ լայնամասշտաբ պատերազմի»,- գրել է Պեզեշքիանը:

Իրանի նախագահի գրառումը հաջորդել է այն հրապարակումներին, որ ԱՄՆ-ը կարող է գերճշգրիտ կետային հարվածներով ոչնչացնել գերագույն հոգևոր առաջնորդին, նախագահին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և պաշտպանության նախարարության ղեկավարներին, ինչպես նաև աշխարհիկ և հոգևոր իշխանության այլ բարձրաստիճանների:

«Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը». Դոնալդ Թրամփ

Բացի վերոնշյալից, Իրանի նախագահի մեջբերված հայտարարությունից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ТАСС-ի փոխանցմամբ, ամերիկյան «Politico» թերթին տված հարցազրույցում պնդել է, որ եկել է «Եկել է Իրանում նոր ղեկավարություն փնտրելու ժամանակը»: Ըստ նրա, Իսլամական Հանրապետության իշխանությունները պատասխանատվություն են կրում «երկրի լիակատար ոչնչացման և նախկինում չտեսնված մասշտաբներով բռնության կիրառման համար»:

«Որպեսզի երկիրը շարունակի գործել, թեկուզ շատ ցածր մակարդակով, ղեկավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի պատշաճ կառավարման վրա, ինչպես դա անում եմ ես ԱՄՆ- ում, այլ ոչ թե հազարավոր մարդկանց սպանությունների վրա՝ վերահսկողությունը պահպանելու համար»,- ասել է Թրամփը և պնդել է, որ Իրանը «վատ ղեկավարության պատճառով աշխարհում ապրելու ամենավատ վայրն է»:

Ամերիկյան ցինիզմն ու լկտիությունը սահմաններ չունեն

Հենց այստեղ էլ ընդգծենք, որ ամերիկյան ցինիզմն ու լկտիությունը, ինչպես նաև իրականությունը հաճախ գլխիվայր շուռ տված ներկայացնելու քաղաքականությունն աշխարհում իրենց հավասար չունեն, բացառությամբ միայն իսրայելականի և թուրքականի: Իրականում Իրանում սոցիալ-տնտեսական վատ վիճակի պատճառը ոչ թե Իրանի ղեկավարության կողմից ոչ պատշաճ կառավարումն է (հակառակը՝ Իրանի ղեկավարությունը հնարավոր ամեն ինչ արել և անում է, որ երկրում սոցիալ-տնտեսական վիճակն ավելի մեծ անկում չունենա), այլ հենց ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով Իրանի նկատմամբ կիրառվող բազմաթիվ ու ծանրագույն պատժամիջոցները, որոնց նպատակն Իրանին խեղդելն է, ինչպես անակոնդան է խեղդում իր զոհին:

Հենց այդ պատժամիջոցներն են հանգեցրել իրանական ռեալի՝ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ փոխարժեքի հսկայական անկման և երկրում ահավոր գնաճի, ինչը վերջերս հազարավոր մարդկանց հանեց փողոց: Այս արդյունքը նախատեսված էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, որոնց հատուկ ծառայությունները և Իրանում, որպես հինգերորդ շարասյուն, գտնվող գործակալական ցանցն օգտվելով նպաստավոր առիթից, անցան բողոքի ցույցերը սպանություններով, ջարդարարություններով զանգվածային անկարգությունների վերածելուն ու պետական հեղաշրջման փորձի: Իրանի իշխանություններին հաջողվեց, թեկուզ մեծաթիվ զոհերի գնով, ճնշել ու դադարեցնել զանգվածային անկարգությունները, խափանել երկրում «գունավոր հեղափոխության» փորձը, որի արմատներն իսրայելա-ամերիկյան են:

Ինչ վերաբերում է Թրամփի ասածին, թե Իրանն աշխարհում ապրելու ամենավատ վայրն է, ապա աշխարհում ապրելու ամենավատ վայրը, եթե բնակչության եկամուտները և կենսամակարդակը մի կողմ թողնենք, հենց ԱՄՆ-ն է՝ երկրում սպանությունների (այդ թվում՝ հանրային վայրերում անմեղ մարդկանց զանգվածային գնդակահարությունների միջոցով) և այլ հանցագործությունների (այդ թվում՝ թմրամիջոցների հետ կապված), ինքնասպանությունների ահավոր բարձր մակարդակով, այլասերվածությամբ և այլն, և այլն:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում բնակչության եկամուտներին ու բարձր կենսամակարդակին, որով, ի դեպ, Սատանայի այս պետությունն աշխարհում առաջին տեղում չէ, ապա դրանք պայմանավորված են աշխարհը ստրկացնելու ամերիկյան գործիքի՝դոլարի՝ արհեստականորեն փչված, ուռճացված փոխարժեքով (իրականում այն ապահովված չէ ոսկու համապատասխան պաշարով), ինչպես նաև նրանով, որ ԱՄՆ-ն, որը լիովին համապատասխանում է «Աբու Լալա Մահարի» պոեմում Ավետիք Իսահակյանի դիպուկ բնորոշմանը («պերճ արոտավայր հարուստների ցոփ»), ապրում է մնացյալ աշխարհի հաշվին (ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային մակարդակի՝ մոտ 40 տրիլիոն դոլարի), այսինքն՝ միլիարդավոր մարդկանց վզին նստած:

Թրամփը սպառնացել է երկրի երեսից ջնջել ամբողջ Իրանը

Զարգացնելով Իրանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը, էլ ավելի սրելով միջպետական հարաբերությունները, Իսրայելի սիոնիստական վարչակարգի կամակատար Թրամփը, ինչպես հայտնի դարձավ այսօր, սպառնացել է երկրի երեսից ջնջել Իրանը՝ իր հասցեին սպառնալիքները շարունակելու դեպքում, դրանով իսկ ակնարկելով միջուկային զենք կիրառելու իր պատրաստակամությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ТАСС-ի փոխանցմամբ , հանդես է եկել Իրանի հասցեին սպառնալիքով՝ խոստանալով երկրի երեսից ջնջել ամբողջ Իրանը, եթե իր կյանքին վտանգ սպառնա:

«Նրանք չպետք է այդպես վարվեն, բայց ես նախազգուշացրել եմ, որ եթե ինչ-որ բան պատահի, ամբողջ երկիրը կթռչի օդ։ Ես շատ հստակ հրահանգներ ունեմ՝ ինչ- որ բան տեղի կունենա, և նրանք կջնջվեն երկրի երեսից»,- ասել է նա՝ մեկնաբանելով «NewsNation» հեռուստաալիքի հաղորդավարի ասածն այն մասին, որ Իրանը սպառնում է Թրամփին։

ԱՄՆ-ի առաջնորդը նաև մեղադրել է նախագահի պաշտոնում իր նախորդին՝ Ջո Բայդենին, Թեհրանի նկատմամբ ոչ բավարար կոշտ քաղաքականության մեջ: Իրանի Մեջլիսի (միապալատ խորհրդարանի) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է Թրամփին «անմոռանալի դաս» տալ, եթե նա որոշի հարձակվել Իսլամական Հանրապետության վրա:

Իրանի դեմ ԱՄՆի լայնամասշտաբ պատերազմին հասնելու նպատակով, Իսրայելը կարող է Թրամփի նկատմամբ մահափորձ կազմակերպել

Թրամփի վերոնշյալ սպառնալիքը, ըստ Հումանիտար գիտությունների պետական ակադեմիական համալսարանի Արևելյան ֆակուլտետի դեկանի տեղակալ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գրիգորի Լուկյանովի, կատարում է Իրանին կոշտ ազդանշան տալու գործառույթ, որ ցանկացած մահափորձ համարժեք կլինի պատերազմի ակտին։

Ընդգծենք, որ Թրամփն այսպիսով իրեն շատ ծանր ու ծայրահեղ վտանգավոր վիճակի մեջ է դրել, քանի որ նրա տվյալ հայտարարությունից կարող է օգտվել Իրանի վաղեմի թշնամի Իսրայելը՝ իր հատուկ ծառայությունների միջոցով ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ շատ հմտորեն կազմակերպելով մահափորձ, ու դա ներկայացնելով իբրև Իրանի ղեկավարության կողմից կազմակերպված, որպեսզի դրա արդյունքում հասնի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի լայնամասշտաբ պատերազմին:

Քաղաքագետների կարծիքը

Քաղաքագետի հավաստմամբ, ԱՄՆ-ն ամեն կերպ ցույց է տալիս հակամարտության զարգացման ռազմական ճանապարհով գնալու պատրաստակամություն, ինչի մասին են վկայում տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներում և օբյեկտներում մանևրները, ինչպես նաև այնտեղ լրացուցիչ ուժեր ուղարկելը։ Հաշվի առնելով, որ Թրամփը պատահական չէ, որ պաշտպանության նախարարությունը վերանվանել է պատերազմի նախարարություն, նա ռազմական միջոցների կիրառումը դիտարկում է որպես բնական, արդյունավետ և, կարելի է ասել, պարտադիր գործիք ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ցանկացած ուղղությամբ, ներառյալ՝ մերձավորարևելյան:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սուխովի համոզմամբ, Թրամփի հռետորաբանությունը լրջորեն փոխվել է լարվածության նախորդ փուլերի համեմատ: Նախկինում Իրանին ԱՄՆ-ի սպառնալիքներն, առաջին հերթին, պայմանավորված էին միջուկային ծրագրի սահմանափակման հարցերով: Դա արտացոլում էր ամերիկյան մտավախությունները, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել ու հարվածել Իսրայելին: Այսօր Թրամփը սպառնալիքներ է անում, որոնք անձնական և քաղաքական տեսք ունեն։ Իրանը Թրամփի համար վերածվում է արտաքին թշնամու խորհրդանշի, կոշտ հռետորաբանության ուժեղացումն օգտագործվում է աջակիցների ներքաղաքական մոբիլիզացիայի համար:

Ըստ Գրիգորի Լուկյանովի, չնայած այն հանգամանքին, որ Թրամփի պաշտոնական հռետորաբանությունը նախկինում ուղղված էր Իրանի միջուկային ծրագրի դեմ, ամերիկացիները չեն թաքցրել իրենց համերաշխությունն Իսրայելի ղեկավարության հետ՝ ձգտելով ոչ միայն դադարեցնել Իրանից հնարավոր ռազմական սպառնալիքը, այլև ոչնչացնել Իրանի գոյություն ունեցող քաղաքական վարակարգը, և Թրամփն այս մասին խոսել է ոչ միայն հիմա, այլև նախագահական առաջին ժամկետի ընթացքում: Քաղաքագետի խոսքով՝ ռազմական հարվածները, եթե օգնեն հասնել այդ նպատակին, կարող են հասցվել ցանկացած պահի, իսկ առիթը միշտ կգտնվի:

Ավելի վաղ «The War Zone» պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ը շարունակում է մեծացնել իր ռազմական հզորությունը Մերձավոր Արևելքում: Այնտեղ են տեղափոխվում լրացուցիչ մարտական, բեռնատար, ինչպես նաև լիցքավորող ինքնաթիռներ։ Վերլուծաբանների կարծիքով, դա խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանին տեսանելի ապագայում հարվածելու հնարավորությունը:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 65

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ