Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Կարող ենք միասին ուրախանալ ԱՄՆ նախագահի այս դիվանագիտական հաղթանակի համար

Կարող ենք միասին ուրախանալ ԱՄՆ նախագահի այս դիվանագիտական հաղթանակի համար
22.09.2025 | 16:03

Դոնալդ Թրամփ․ «Մենք կանգնեցրինք Կամբոջայի և Հայաստանի միջև հակամարտությունը։ Այն նոր էր սկսվում, և դա վատ հակամարտություն էր»։

Ընդհանուր առմամբ՝ իրականում զարմանալի նորություն է։ Պարզվում է՝ աշխարհը կանգնած էր անդունդի եզրին, և Կամբոջան ու Հայաստանը քիչ մնաց ինչ-որ սարսափելի բան սկսեին, բայց միջամտեց խաղաղարար Թրամփը, և հիմա ամեն ինչ լավ է։ Հայաստանի և Կամբոջայի միջև պատերազմ չի լինի։ Կարող ենք միասին ուրախանալ ԱՄՆ նախագահի այս դիվանագիտական հաղթանակի համար։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 4262

Մեկնաբանություններ