Նյութապաշտությունը, երբ վերածվում է գերիշխող մտածողության, դառնում է պետության ներսից քայքայման գործոն։
Այն հասարակությունը, որտեղ ամեն ինչ չափվում է միայն փողով, շահույթով ու անձնական հարմարավետությամբ, աստիճանաբար կորցնում է իր դիմադրողականությունը։ Այնտեղ հայրենիքը դառնում է երկրորդական, արժեհամակարգը՝ հարաբերական, իսկ պատասխանատվությունը՝ բեռ։
Այդպիսի միջավայրում պետությունը դադարում է լինել ընդհանուր նպատակ և վերածվում է ժամանակավոր տարածքի, որտեղ յուրաքանչյուրը փորձում է վերցնել հնարավորինս շատ՝ առանց տալու։
Եվ հենց այդ պահին է, որ հասարակությունը, գուցե անգիտակցաբար, սկսում է փորել սեփական պետության գերեզմանը։
Պետությունը պահվում է ոչ միայն տնտեսությամբ, այլ առաջին հերթին՝ արժեհամակարգով։ Երբ դա խախտվում է, նյութականը այլևս չի փրկում, այլ արագացնում է անկումը։
Գևորգ Կարապետյան