ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Առջևում ծանր, հոգեմաշ 6 ամիս է մեզ սպասվում

Առջևում ծանր, հոգեմաշ 6 ամիս է մեզ սպասվում
11.12.2025 | 12:04

Բոլոր խելացի, կրթված, հայրենասեր հայերն իրենց պետք է տրամադրեն, որ առջևում ծանր, հոգեմաշ 6 ամիս է մեզ սպասվում: Մեզ պետք են պինդ առողջություն, երկաթե նյարդեր, անսպառ համբերություն և պայքարի մեծ կամք: Նաև` լավատեսություն ու համառություն, մեր ցանկությունները հստակ ձևակերպելու ունակություն ու դրանք ի կատար ածելու ճանապարհային քարտեզ:

6 ամիսը շատ ժամանակ չէ, բայց եթե ամեն մի կեղծ պատարագից, յուրաքանչյուր սադրիչ ստատուսից, ամեն լպիրշ լայվից ու հարցազրույցից հունից դուրս գանք, վեցամսյա այս մարաթոնը չենք կարողանա պատվով հաղթահարել:

Եվ այսպես ձեզ տրամադրեք, որ.

1. Կիրակի օրվա Գյումրու Յոթվերքի ասպատակությանը նմանվող տեսարաններ էլի են լինելու, գուցե ավելի վատերը, որովհետև սրանց ուղեղն ունակ է ամենասրբապիղծ տեսարաններ ծնելու և բեմականացնելու, ուստի եթե ուժայինների հետ բախումներից խուսափելով` ոչ մի հակընդդեմ ակցիա չենք կազմակերպում, գոնե պետք է կարողանանք խաղաղ հետևել այդ թատրոնին:

2. Արևմուտքից ՀՀ իշխանություններին աջակցության ցուցադրություններ էլի են լինելու` բազմամիլիոնանոց գրանտների, կնքվող նոր հուշագրերի, բարձրաստիճան այցելությունների տեսքով: Արևմուտքը նաև շարունակելու է Հայաստանում կատարվող ապօրինությունների վրա աչք փակել, որովհետև թքած ունի մեր երկրի վրա, նրան միայն Հայաստանի հակառուսական վարքագիծն է հետաքրքրում և այն, որ Հայաստանն իրենց տարածաշրջանային ծրագրերին խոչընդոտ չդառնա:

3. Ուրացումի, ճամբարափոխության, ընդդիմությունից` իշխանության գիրկը նետվելու, գրոշներով ծախվելու տեսարանների էլ ենք ականատես լինելու, դրանց էլ է պետք հանգիստ վերաբերվել:

4. Վերջապես` ընտրությունները մոտենալուն զուգահեռ մենք այս իշխանության խելագարության, հիստերիայի, անօրինական բազում քայլերի, ցինիզմի նորանոր դրսևորումների ականատես էլ կլինենք, հարկավոր է դրանց ըմբռնումով վերաբերվել, առնվազն արհամարհել և չկորցնել հոգեկան հավասարակշռությունը:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հ․Գ.

Նկարում ՔՊ-ական մի պատգամավոր է, ով եթերում «ցուցմունք» է տալիս իր թիմի դեմ և պատմում, թե ինչպես է իշխանությունը` իրենց առաջնորդի գլխավորությամբ, խախտում Քրեական օրենսգիրքն ու Սահմանադրությունը:

Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ