Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

TRIPP նախագիծը Վաշինգտոնի համար ունի ռազմավարական նշանակություն

TRIPP նախագիծը Վաշինգտոնի համար ունի ռազմավարական նշանակություն
11.08.2026 | 10:58

Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում հասել է մի բանի, որին մինչ նրան չի կարողացել հասնել ամերիկյան որևէ այլ վարչակազմ՝ սկսած 1991թ։ Խոսքը Կենտրոնական Ասիան Հարավային Կովկասի միջոցով Եվրոպային կապելու գաղափարի և Միջին Միջանցքի մասին է՝ ինչպես նաև Հայաստանը գլոբալ մատակարարման շղթաներին միացնելու հեռանկարի մասին: Այս նախաձեռնությունը Վաշինգտոնի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ստեղծում է անխափան հաղորդակցային ուղիներ՝ շրջանցելով Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։ Այս գաղափարը նոր չէ, սակայն իրացման այս փուլին երբեք չի հասել:

Պարզ է, որ այստեղ էական է ժամանակի գործոնը և նախագիծը պետք է հնարավորինս արագ կյանքի կոչել: Հենց դրանով է պայմամավորված այն, որ այս գործընթացում էապես նվազեցված է վաշինգտոնյան բյուրոկրատիայի դերը։ Փաստորեն, արվում է ամեն ինչ, որպեսզի նախագիծը հնարավորինս արագ կյանքի կոչվի, և դրա առաջխաղացման ճանապարհին Վաշինգտոնի վարչական համակարգում լրացուցիչ խոչընդոտներ չառաջանան՝ ազդելով ծրագրի իրականացման ժամանակացույցի վրա։

Խոսքը վերաբերում է թե՛ Պետդեպարտամենտին, որտեղ որոշումների կայացման գործընթացը հաճախ կարող է դանդաղ լինել, թե՛ Ազգային անվտանգության խորհրդին, որտեղ նույնպես որոշումները և մշակվող սցենարները կարող են բավականին երկար տևել։ Հիմա այս խոչընդհոտները փաստացի չկան: Երկու մրցակից կառույցներն էլ ղեկավարում է Ռուբիոն և որոշումները, իչպես ես նկատում եմ, բավականին արագ են կայացվում՝ գոնե այս նախագծի մասով:

Այս համատեքստում կարևոր է անդրադառնալ նաև Կոնստանտին Սոկոլովի նշանակմանը, որի շուրջ տարաբնույթ մեկնաբանությունների պակաս չեղավ։ Նրա նշանակումը պետք է դիտարկել հենց նույն ռազմավարական համատեքստում։ Սոկոլովը բավականին լավ է ճանաչում Հայաստանի բիզնես միջավայրը՝ թե՛ դրա դրական, թե՛ բացասական կողմերը։ Սակայն այստեղ կարևոր է, որ նրա նշանակումը ևս տեղավորվում է բյուրոկրատիան կրճատելու տրամաբանության մեջ։ Նա ունի ուղիղ կապ Թրամփի վարչակազմի առանցքային դեմքերի հետ և TRIPP-ի և ամբողջ նախագծի իրականացման գործընթացում օգտվելու է վարչակազմի անմիջական և անվերապահ աջակցությունից:

Այս պահին TRIPP նախագծին խանգարող հիմնական հանգամանքները երկաթուղու հարցն է և Իրան–ԱՄՆ լարված հարաբերությունները։ Վերջիվերջո, TRIPP-ը Իրանի սահմանին ամենամոտը գտնվող ամերիկյան ռազմավարական նախագիծն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հետևաբար սա որոշ անհանգստություններ կարող է ստեղծել ամերիկյան կողմի մոտ, մանավանդ այս լարված փուլում, ինչի հետևանքով ծրագրի կյանքի կոչումը կարող է դանդաղել:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ