ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գոնե ձևի համար մի բան ասեք

Գոնե ձևի համար մի բան ասեք
27.11.2025 | 13:01

Սիրիայում սկսվել են զանգվածային բողոքներ այն բանից հետո, երբ ծայրահեղ իսլամիստները հարձակումներ գործեցին ալավիների և հայերի նկատմամբ Հոմսում (հղումը՝ https://www.facebook.com/watch?v=25539987032299312)։

Իրականում այն բանից հետո, երբ ներկայիս հայկական իշխանությունն ամբողջությամբ հրաժարվեց աշխարհի հայության միավորման գաղափարից և մասնավորապես Սփյուռքից, որևէ արձագանքի սպասել հայկական իշխանություններից պարզապես պետք չէ։

Բայց գոնե ձևի համար մի բան ասեք, գոնե այն պատճառով, որ դեռ ձեզ հայ եք համարում, ինչ-որ կերպ արձագանքե՛ք, որովհետև արդեն իսկ անհնար է տանել այն գիտակցումը, որ Մայր Հայաստանն այլևս չի հանդիսանում աշխարհասփյուռ հայության պաշտպանն ու տունը, այլ դարձել է փոքր մի գրասենյակ՝ թուրք–ադրբեջանական նախագծերը, իսկ մասամբ էլ ինչ–որ TRIPP–ները իրականացնելու համար։

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ