ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Այն, ինչ արեց Արցախի թեմի առաջնորդը, գերազանցում է դավաճանությունը

Այն, ինչ արեց Արցախի թեմի առաջնորդը, գերազանցում է դավաճանությունը
28.11.2025 | 13:03

Նույնիսկ բանտում Կաթողիկոսը կմնա Կաթողիկոս:

Ո՛չ Փաշինյանը, ո՛չ Փաշազադեն, ո՛չ էլ Էրդողանը չեն կարող փոխել այս իրողությունները։ Հայ Առաքելական Եկեղեցու վրա հարձակումը սկսվեց Կաթողիկոսի մայիսին Շվեյցարիայում ունեցած ելույթից հետո, որտեղ նա բարձրացրեց Արցախի, մեր հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանման և Արցախ վերադարձի հարցը։ Նրան սա չեն ներել։

Ակնհայտ է, որ եպիսկոպոսների վրա ճնշում է գործադրվում, հատկապես որ նրանց մեջ ակնհայտորեն կան մարդիկ, ովքեր, մեղմ ասած, սուրբ չեն։ Բայց այն, ինչ արեց Արցախի թեմի առաջնորդը, գերազանցում է դավաճանությունը։

2025 թվականի նոյեմբերի 27-ին նա համբուրեց Ալիևի աջը:

Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ