ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Խելք ունեցողներն այս խաղից դուրս կգան, հետո ուշ կլինի

Խելք ունեցողներն այս խաղից դուրս կգան, հետո ուշ կլինի
07.12.2025 | 15:40

Ի՞նչ աստիճանի կարող են իջեցնել հասարակությանը, մինչև սթափվի և կյանքի ու դիմադրության նշաններ ցույց տա՝ առայժմ պարզ չէ։ Չգիտեմ, թե որն է մեր կարմիր գիծը, բայց արդեն ինչ-որ բան նշմարվում է. այս ամենը հասարակության զգալի մասի մեջ միայն զզվանք ու արդեն վրդովմունք է առաջացնում։

Բայց պաշտոնյաների ու ծառայողների մասով, կարծես, ամեն ինչ պարզ է։ Պետք լինի, կդառնան ծնկած հավատացյալ, պետք լինի՝ աթեիստ, դե, կուսակցափոխ լինելն ընդհանրապես խնդիր չէ։

Կարծում եմ, որ այս անողնաշար տեսակը կարող է հանգիստ ծնկել և մահմեդական աղոթք անել, հուդայականի պահով առավել ևս խնդիր չունեն, դա բոսերի հավատքն է։

Բայց այսօրվա համաշխարհային թրենդը միանշանակ փոխվելու է։ Ազգամիջյան ու կրոնական հակամարտությունների ու քաղաքական պրոցեսների ժամանակներն ավարտվեցին, մարդկությանն այլ հարցեր են հետաքրքրում։ Կրոնական հեղափոխություններն ակտուալ չեն, իսկ աթեիստական, սոցիալիստական հեղափոխությունների ալիքը շատ պահանջված է։ Եվ այդ ժամանակ հիշվելու են մեր ծնկած «հավատավոր» փանջունիները։ Խելք ունեցողներն այս խաղից դուրս կգան, հետո ուշ կլինի, «չուժոյ պախմել» են գնալու։

Հիշեք խոսքս:

Արա Արայան

Դիտվել է՝ 4915

Մեկնաբանություններ