ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.01.2026 | 22:00
Տեր Հիսուս,
Սովորեցրու ինձ համբերել, երբ ճանապարհը դժվար է, ոչ մի վայրկյան չկորցնել հավատը և վստահությունը Քո հանդեպ։
Արարիչ իմ,
օգնիր ինձ քայլել այս օրվա մեջ
համբերությամբ, սիրով և հույսով`ընդունելով ամեն փորձություն և ուրախություն, որով ես ավելի մոտ կլինեմ Քեզ ու կդառնամ լուսավոր մի վկայություն այս աշխարհում։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 3592

Մեկնաբանություններ