ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը

Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը
08.02.2026 | 12:27

Մինչ TRIPP անունը ստացած փաստացի պանթյուրքիստական երազանքը Հայաստանում քննարկվում է հիմնականում լոգիստիկ տրամաբանության մեջ, Բաքվից մեկ այլ լուր ստացվեց։

Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները, դիտարկելով այն որպես TRIPP-ը կառուցելու կոնկրետ քայլ։

Ադրբեջանի էլեկտրահաղորդման ցանցի օպերատոր «ԱզերԷներջի»-ն սկսել է նախատեսված էլեկտրագծի ադրբեջանական հատվածների շինարարությունը, որը, վերջին հաշվով, կապելու է Ադրբեջանը Եվրոպային Սյունիքի և Թուրքիայի միջոցով։

AzerEnergy-ի տվյալներով՝ աշխատանքները սկսվել են ինչպես Ադրբեջանի ներսում գտնվող 74 կիլոմետրանոց գծի, այնպես էլ Նախիջևանի ներսում գտնվող 105 կիլոմետրանոց հատվածի վրա։

Կառուցվելուց հետո այդ գիծը կկազմի Կենտրոնական Ասիայից Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման ենթակառուցվածքների հիմքը:

«Ինքնիշխան» նիկոլական Հայաստանի ողջ թշվառության եւս մեկ ապացույց։

Ոչ TRIPP-ի իրավական հիմքը կա, ոչ դրա օպերատոր հանդիսացող կազմակերպությունն է հիմնադրվել, ոչ ոլորտային նախագծերի համակարգող դուստր ձեռնարկություններ են ստեղծվել, բայց Ադրբեջանն արդեն սկսել է մեր տարածքով նախագծված ծրագրի իր քայլերը։

Նրանք կարծում են, որ մեր հաշվին եւ Նիկոլի համաձայնությամբ կարող են անթաքույց խրախճանքի բռնվել, քանզի հայ ժողովուրդը «էշի ականջում» քնած է մնալու։

Տղերք, կարո՞ղ է արթնանանք։

Արմեն Աշոտյան

Դիտվել է՝ 4083

Մեկնաբանություններ