«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ինչու՞ Թիֆլիսը, և ոչ Երևանը

Ինչու՞ Թիֆլիսը, և ոչ Երևանը
01.08.2026 | 12:48

Մինչև 1918 թվականը Թիֆլիսը Կովկասի միասնական ու զարգացած կենտրոնն էր՝ յուրօրինակ մի «Սիլիկոնյան հովիտ», մինչդեռ Երևանը դեռևս թույլ ու հետամնաց գավառ էր: Պետական սահմանների բացակայության պատճառով հայ մեծատահարներն ու մտավորականները ձգտում էին Թիֆլիս ոչ թե հայրենասիրության պակասից, այլ պատրաստի ենթակառուցվածքների, բանկերի և մեծ շուկայի համար:

Քաղաքը հայերի համար օտար չէր. նրանք կազմում էին մեծամասնությունն ու ղեկավարում այն: Թեև Հայաստանի ներսում (Երևան, Էջմիածին) կար մշակութային կյանք, դրանք միայն տեղական նշանակության էին, մինչդեռ Թիֆլիսում հայերը ստեղծում էին համահայկական մասշտաբի մշակույթ ու տնտեսություն:

Առանց երկաթուղու և պատրաստի լսարանի՝ Թիֆլիսի հզոր ներուժը Երևանում կմահանար, քանի որ այնտեղ դեռ չկար անհրաժեշտ միջավայր: Թիֆլիսի մշակութային ու տնտեսական «մարմնին» զուգահեռ՝ «Վերնատունն» ու Ազգային խորհուրդը դարձան հայության միտքն ու հոգին: Այս խորհուրդը, դառնալով փաստացի առաջին կառավարությունը, Թիֆլիսից 1918-ին հռչակեց Հայաստանի անկախությունը։ Կայսրության փլուզումից հետո հայության ողջ սերուցքը թողեց հարմարավետ Թիֆլիսը, տեղափոխվեց Երևան և զրոյից կերտեց այսօրվա Հայաստանը։

Թիֆլիսը ոչ թե Հայաստանի հակադրությունն էր, այլ ապագա պետականության դարբնոցը, որտեղ մեր էլիտան ժամանակի տնտեսական օրենքներով կենտրոնացրել էր ազգային կապիտալն ու մշակույթը։ Օրհասական պահին հենց այդ հզոր հիմքի վրա կրթված սերուցքը եկավ Երևան և դրեց նորօրյա պետականության հիմքերը. Քաջազնունին, Խատիսյանն ու Վրացյանը ստանձնեցին կառավարումը, Թամանյանը գծեց հատակագիծը, Մելիքյանները հիմնեցին կոնսերվատորիան, Հովհաննիսյանն ու Սաղյանը՝ բժշկությունը, իսկ Բեկնազարյանն ու Հասմիկը՝ կինոն ու թատրոնը:

Շուշաննա Հայասա

Դիտվել է՝ 10487

Մեկնաբանություններ