Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Ինքնախաբեություն

Ինքնախաբեություն
15.09.2026 | 11:50


Հայ հասարակության մի հատվածն Էքստազի մեջ է. Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Արցախում տեղի ունեցած անզուսպ խրախճանքից հետո, այցելել է Մատենադարան։ Ավելին, սոցիալական ցանցերում ցնծում են այն բանից, որ «white mistress»-ը, բարեհաճել է հայտարարել, թե ինքը կասկածի տակ չի դնում այն փաստը, որ Ղարաբաղում առկա է «հարուստ հայկական հետք»։ Սակայն մեր զրույցը նրա մասին չէ...
Հիքմեթ Հաջիևը, ինչպես և Իլհամ Ալիևը, ամենևին էլ անգրագետ չեն. նրանք առանց «բարձրաստիճան հյուրերի» և «white mistress»-ի էլ գերազանց գիտեն, որ կեղծում են պատմությունը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնականը դիվանագիտական կորպուսի հետ օկուպացված Լեռնային Ղարաբաղ կատարած այցի ընթացքում ցուցադրաբար հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում էր որպես «Կովկասյան Աղվանքի մշակութային ժառանգություն»։
Բաքվի նմանատիպ հայտարարությունները՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի նախկին ղեկավարների դեմ իրականացվող դատական ֆարսի հետ մեկտեղ (մի գործընթաց, որի վարագույրը փոքր-ինչ բացեց ԼՂՀ Խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, ով դե ֆակտո հայտարարում է, որ Ալիևն այսօր դատում է Հայաստանին «2020 թվականի ագրեսիայի» համար), ի ցույց են դնում դաժան իրականությունը. Ադրբեջանը համակարգված կերպով կառուցում է կեղծ իրավական և պատմական բազա։ Մշակութային ժառանգությունը ջնջվում կամ վերագրվում է՝ հայերին «եկվոր ժողովրդի» պիտակ կպցնելու համար, իսկ քաղաքական մակարդակում հող է նախապատրաստվում Հայաստանի Հանրապետությունը 44-օրյա պատերազմում «ագրեսոր» ճանաչելու համար։ Ո՛չ թե Արցախին, այլ հենց Հայաստանի՛ն։
Սա գոյաբանական սպառնալիք է պետականությանը, և դրան պետք է արձագանքեն ոչ թե Մատենադարանը կամ Հայ Առաքելական Եկեղեցին, այլ Հայաստանի Անվտանգության խորհուրդը, Ազգային ժողովը, Պաշտպանության նախարարությունն ու Կառավարությունը։
Ադրբեջանը մեթոդաբար պատրաստվում է նոր պատերազմի՝ նախապես ձևավորելով դրա համար անհրաժեշտ «ապացուցողական բազան»։

Բենիամին Մաթևոսյան
Դիտվել է՝ 4145

Մեկնաբանություններ