ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Տեսնես՝ ո՞ր մեկն է առաջինը գոռալու, որ ռուսների հեռանալը դավաճանություն է

Տեսնես՝ ո՞ր մեկն է առաջինը գոռալու, որ ռուսների հեռանալը դավաճանություն է
02.09.2026 | 16:00

Ոմանք տարիներով պահանջում էին, որ ռուսական բազան դուրս գա Հայաստանից:

Երեկ Պուտինը շատ բացահայտ ասաց, որ էդ թեմայով խնդիր չունեն: Ես դա 2008-ից եմ հասկացել, բայց դա՝ հեչ:

Հիմա տեսնես էդ պահանջողներից ո՞ր մեկն է առաջինը գոռալու, որ ռուսների հեռանալը դավաճանություն է:

Հեսա ասելու են` էլի մեզ ծախեցին: Ու ամենացավալին էն է, որ իրենց նույն հետևորդները համաձայնելու են:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 12209

Մեկնաբանություններ