Իրանի իշխանությունները եվրոպական երկրներին կոչ են անում չմիջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, հակառակ դեպքում հետևանքները չեն ուշանա՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Ցանկացած պետություն, որը կաջակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային, ինքնաբերաբար կդառնա Թեհրանի պատասխան միջոցների օրինական թիրախ»,- ասել է դիվանագետը:               
 

Ձյունառատ տարեվերջը լավ խորհուրդ ունի

Ձյունառատ տարեվերջը լավ խորհուրդ ունի
29.12.2025 | 13:40

Անցնող տարին չափազանց ազնիվ ու մերկացնող տարի էր ողջ մարդկության, նաև՝ Հայաստանի համար։ Ոտնահարված ու արհամարված են գրված ու չգրված գրեթե բոլոր օրենքները։ Բարոյականության ու հումանիզմի նշաձողը կոտրված է։ Սա հին աշխարհակարգի վերջնական փլուզման նշան է, որից հետո միանշանակ ծնվելու է նորը:

Սպիտակ ձյունը, մի տեսակ, ծածկում է Երկրի վրա մարդկային ցեղի գործած բոլոր փնթիությունները և մարդկանց սրտերը լցնում է հույսեր:

Արա Արայան

Դիտվել է՝ 4681

Մեկնաբանություններ