Նրանք անմահ են, սխրանքները՝ մնայուն
Մարգարյան Վլադիմիր Սպարտակի. ծնվել է 2002 թ․ հունիսի 10-ին՝ Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղում, սակայն բնակվել են Սպիտակ քաղաքում։
2008 թ․ հաճախել է Սպիտակի թիվ 2 դպրոցը, ավարտել և ընդունվել է Սպիտակի ավագ դպրոց։
2008 թ․ դպրոցից հետո զուգահեռ հաճախել է Սպիտակի երաժշտական դպրոց։
2020 թ․ ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտ, վալեյբոլի բաժինը։
Զորակոչվել է բանակ 2020 թ․ հուլիսի 26-ին,ծառայել էԿուբաթլույի զորամասում, դիպուկահար։
Մասնակցել է պատերազմին, կռվել տարբեր հատվածներում՝ Իշխանաձորում, Ջաբրայիլում, Ներքին Խնձորեսկում։
Հոկտեմբերի 22-ին ստանում է գլխուղեղի վնասվածք, տեղափոխում են Գորիս, այնուհետև Երևան, սակայն չի հաջողվում փրկել կյանքը։
Հողարկավորված է Սպիտակ քաղաքի եղբայրական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, «Գթության մայր» մեդալով։
Հավերժ հիշատակ և խնկարկում։
«Քաջերի երթ»-ի ՖԲ էջից