Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Մի «բարեկամ» կամ «դաշնակից» տերություն չկա՞, որ հայկական կողմին տեղեկացնի Ադրբեջանի սայթաքումներն ու ձախողումները

Մի «բարեկամ» կամ «դաշնակից» տերություն չկա՞, որ հայկական կողմին տեղեկացնի Ադրբեջանի սայթաքումներն ու ձախողումները
10.08.2026 | 17:20

Երկար ժամանակ մի ուրվական է շրջում մեր տարածաշրջանում։ Դա Ալիևի աններդաշնակ ու անճոռնի գլխով «հարավ֊կովկասյան վագրի» ուրվականն է, թե բա՝ «Ադրբեջանը տարածաշրջանի թելադրող տերությունն է»։

Ու այդ առասպելն առաջին հերթին փայփայվում ու ավելի բորբոքվում է կզած ռեժիմի հայտարարություններով ու վարքագծով, որի միակ ողորմելի ու քստմնելի նպատակն իշխանություն պահելն է։

Ու էդ անհամաչափ ու անճոռնի գլխով վագրը» չի կարողանում կատարել իր տարրական պարտականությունները տեղական լոգիստիկայի անվերջ խափանումների պատճառով։

Թե բա՝ «թուրանական գործընկերներիս բեռները տեղափոխող չինական միջին միջանցքն եմ»։

Կատարյալ սուտ․ մեկը հարցնի, թե քանի՞ անգամ է ձախողվել թուրքմենական որակյալ նավթի տեղափոխումը հատկապես 2024 թվականից։

Հիմա նորից Ադրբեջան-Վրաստան երկաթգիծը չի աշխատում։ Դրա պատճառով բեռնատարների խոշոր կուտակումներ են առաջացել սահմանին, եթե նկատել եք լրահոսից։

Ես արդեն հաշիվս կորցրել եմ, թե որերորդ անգամ է։

Հասկացանք, որ այս նեոգաղութային երկրում մասնագետ ու պաշտոնյա չկա, որ հետաքննի հարևան երկրում «դժբախտ» պատահարները։ Իրականում նման ցանկություն ու մասնագիտական մակարդակ էլ չկա այս բուտաֆորիկ տարածքում։

Սակայն լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն ակնհայտ փաստը, թե ինչու են թաքցնում այս դեպքերը հզոր գերտերությունները, որոնց հետախուզությունները, իրենց հետախուզական ցանցերով ու տեսադիտարկման միջոցներով, մշտապես տեղյակ են, թե ինչ է կատարվում Ադրբեջանի տարածքում ։

Բա մի «բարեկամ» կամ «դաշնակից» տերություն չկա՞, որ հայկական կողմին տեղեկացնի Ադրբեջանի սայթաքումներն ու ձախողումները։ Ասենք՝ նորագույն «դաշնակիցներ» Ֆրանսիան կամ Հնդկաստանը։

Սա էլ հերթական ապացույցը Հայաստանի տկարամիտ քաղաքացիներին, որոնք ցույցերի են դուրս գալիս վիլսոնյան քարտեզով ու «բարեկամ» երկրների դրոշներով։

Հա, ի դեպ, Թրամփն էլ Ալիևին հրավիրել է G20-ի հերթական միջոցառմանը։

Բարձր պահեք ԱՄՆ-ի դրոշը․․․․

Ի վերջո, հասկացանք, որ սահմանային շրջաններում ապրողների մեծամասնությունը, վերարտադրելով պիղծ ռեժիմին, մտահոգված է միայն իր նեղանձնական՝ ստամոքսային ու ստոր կրքերի բավարարման հարցերով ու սահմանային բարձունք չի բարձրանա՝ հաստատելու կամ հերքելու այս փաստերը։

Բայց այդ բարձունքներում իրենց ծառայությունն են անցկացնում հազարավոր զինվորականներ՝ հեռահար տեսադիտարկման սարքերով։

Բա մի հատ չհարցնե՞ք նրանց, թե կասկածելի ոչինչ չե՞ն նկատել «հարավ֊կովկասյան վագրի» տարածքում։

Խիստ կասկածում եմ, որ նրանք հրապարակային կխոսեն, հաշվի առնելով ներքին սարսափի մակարդակը, որը տիրում է ուժայինների շրջանում, բայց չեն կարող չպատասխանել դեմ առ դեմ ու մտերմիկ ձևաչափով։

Հ․Գ․ Հա, ի դեպ, ի՞նչ եղան 4 վագոն (275 տ) հացահատիկը, 4 վագոն (271 տ) պարարտանյութը։ Արդեն մեկ ամիս սպասում ենք։ Դա դեռ չստացած՝ հայտարարություն է արվել, որ Ռուսաստանից հերթական նոր շարժակազմն է գալիս։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 351

Մեկնաբանություններ