ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է

Նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է
04.10.2026 | 10:27

Ըստ Reuters-ի` Ռուսաստանը գաղտնի նոտա է հղել ՆԱՏՕ-ին առ այն, որ Կալինինգրադի շրջափակման դեպքում Մոսկվան կկիրառի իր զինանոցի ամենահզոր միջոցը, այն է` միջուկային հարված կհասցնի շրջափակողներին:
Հիշեցնում եմ, որ 44-օրյա պատերազմի մեկնարկին նիկոլական Հայաստանը ոչ միայն չսպառնաց, այլև պաշտոնապես և հրապարակային խոստացավ հարվածներ չհասցնել կրիտիկական ենթակառուցվածք հանդիսացող Բաքու-Ջեյհան նավթամուղին:
Հիշեցնում եմ, որ Սերժ Սարգսյանի ձեռք բերած «Իսկանդեր» բալիստիկ հրթիռներն ի զօրու էին Ադրբեջանի տարածքում խոցել ցանկացած օբյեկտ, այդ թվում` Բաքու-Ջեյհանի խողովակաշարը և որ ամենակարևորն է` նավթի ռեզերվուարը:
Հիշեցնում եմ, որովհետև նիկոլական Հայաստանում նիկոլենց ամենամեծ թշնամին հիշողությունն է, ամենամեծ բարեկամը` հիշողության կորուստն ու հիշողություն չունեցող անասունը։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ
Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ