Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

ՈՒղեղի մի փոքր վարժանք

ՈՒղեղի մի փոքր վարժանք
06.10.2026 | 12:51

Ո՞վ էր ասում, թե այլ երկրներում նման նպաստ չկա։
Սիրելի՛ «բացառիկ գիտակներ», պարզվում է՝ մահվան կամ հուղարկավորության նպաստը հայկական «շռայլության» արդյունք չէ։ Այն գոյություն ունի բազմաթիվ երկրներում.
• Հայաստան՝ 200,000 դրամ
• Ադրբեջան՝ 3 ամսվա նվազագույն կենսաթոշակ
• Ուկրաինա՝ մահացած կենսաթոշակառուի 2 ամսվա կենսաթոշակ
• Ղազախստան՝ շուրջ 151,375 տենգե
• Ղրղզստան՝ 30,000 սոմ
• Ռուսաստան՝ շուրջ 9,678 ռուբլի
• Մոլդովա՝ 1,100 լեյ
• Կանադա՝ մինչև 2,500 կանադական դոլար
• ԱՄՆ՝ 255 դոլար
• Մեծ Բրիտանիա՝ թաղման ծախսերի փոխհատուցում՝ սոցիալական պայմաններով
Այսինքն՝ քաղաքակիրթ շատ պետություններ հասկանում են մի պարզ բան. մահն ընտանիքի համար միայն վիշտ չէ, այլ նաև հանկարծակի ֆինանսական բեռ։
Բայց մեզ մոտ, ինչպես միշտ, երբ հարցը հասնում է սովորական մարդու ցավին, միանգամից սկսվում է «բյուջեն չի հերիքում» երգը։ Հետաքրքիր է՝ բյուջեն միշտ չի հերիքում հենց այն պահին, երբ պետք է օգնել աղքատին, տարեցին, կենսաթոշակառուի ընտանիքին։
Մահվան պահին մարդուն մենակ թողնելը սոցիալական քաղաքականություն չէ։ Դա պարզապես սառը անտարբերություն է՝ գեղեցիկ բառերով փաթեթավորված։

Սուսաննա ՉԵԼԻԿՅԱՆ
Դիտվել է՝ 3208

Մեկնաբանություններ