Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Աղոթարան

Աղոթարան
22.12.2025 | 22:00
Ով ամենփառապանձ Աստված,
Օրն ընդունում եմ Քո սիրառատ ողորմությամբ։
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, ամեն չարիքներից,
նեղությունից: ՈՒղղի՛ր ինձ քո ճշմարիտ ճանապարհով, որ արդարությամբ քայլեմ Քո առաջ։
Մի՛թող, որ ես դատեմ,
երբ կանչված եմ սիրելու,
Մի՛ թող, որ ճանապարհս լինի լայն,
եթե նեղն է տանում դեպի Քեզ,
մի՛ թող, որ վախենամ,
երբ կանչված եմ հույսով քայլելու։
Քեզ փառք և անդադար փառք,
որ ընդունում ես ինձ ոչ ինչպես ես եմ,
այլ ինչպես կարող եմ լինել Քո սիրո մեջ
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ