Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Միայն քչերն են, որ սիրում են հայրենիքը սեփական անձից վեր

Միայն քչերն են, որ սիրում են հայրենիքը սեփական անձից վեր
03.01.2026 | 13:36

Հայրենասերները տարբեր են, նրանց սերը՝ ևս: Ոմանց սերը հիվանդագին է և վնասում է, մյուսներինը՝ եսակենտրոն. նրանք իրենց ավելի են սիրում հայրենիքի մեջ, քան հայրենիքը՝ իրենց մեջ, սեփական սերն են սիրում և այդ սիրով հպարտանում, ուռում, փքվում…

Ոմանք հայրենիքը սիրում են, ասես, իրենց հարուստ հորը, որից անդադար կարելի է ռեսուրս քամել: Ոմանք սիրում են հայրենիքը, ասես, իրենց հոգատար մորը, որից անդադար պիտի փաղաքշանք և սատարում ստանան:

Շատերը սիրում են հայրենիքը՝ ազնվական երևալու համար, սեփական հեղինակության համար, մյուսներն էլ սիրում են հայրենիքը՝ նրան օգտագործելու և շահագործելու համար….

Ու միայն քչերն են, որ սիրում են հայրենիքը

սեփական անձից վեր,

սեփական փառքից վեր,

սեփական ունեցվածքից վեր,

սեփական կյանքից վեր…

Ահա այս քչերին եմ ուզում մաղթել ամրություն և տոկունություն, համբերություն և երկաթե նյարդեր, որպեսզի տարին հաջող լինի ՄԻՄԻԱՅՆ նրանց համար, քանզի մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որպեսզի 2026-ը հենց այս քչերի իղձերի իրականացման տարի լինի:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 301

Մեկնաբանություններ