ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Տավուշի գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան

Տավուշի գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան
22.09.2024 | 13:23

Կասպից ծովը ծանծաղում է, Ադրբեջանին ամեն տարի սպառնում են երաշտները։ Այս պայմաններում անդրսահմանային գետերի ջրերի օգտագործումը ռազմավարական նշանակություն ունի։ Անցած վեցուկես տարում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է բաժանել ոչ արդյունավետ աշխատող պաշտոնյաներին, սակայն սահմանագոտում ջրամբարներ չեն կառուցել։

Սահմանամերձ Տավուշի մարզի տարածքով հոսում են գետեր, որոնցից խոշորներն են Դեբեդը, Աղստևը, Հախումը: Գետերի միջին տարեկան հոսքը մոտ 17 խմ/վրկ է, որը կազմում է շուրջ 530 մլն խմ ջրային պաշար: Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուռ գետի) ավազանին։ Մարզում կան 5 ջրամբարներ` Ջողազի (45 մլն խմ տարողությամբ), Հախումի (12 մլն խմ), Տավուշի (5 մլն խմ), Այգեձորի (4 մլն խմ), Խաշթառակի (0.12 մլն խմ), որոնք հիմնականում օգտագործվում են ոռոգման նպատակով: Ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 66.12 մլն խմ: Ջողազի ջրամբարը, սահմանային լինելու պատճառով, մասամբ է օգտագործվում, մնացած ջրամբարները ևս սահմանամերձ են, դրանք ևս մասամբ են օգտագործվում: 2017-ին գոյություն ուներ Տավուշի մարզում 14 փոքր և միջին ջրամբարների կառուցման ծրագիր, որի իրականացումըւ հնարավորություն կտար մինչև 10 միլիոն խորանարդ մետր ջուր կուտակել, դրա շնորհիվ ոռոգելի կդառնար 4 հազար հեկտար տարածք: Այդ ջրամբարների կառուցման ընդհանուր ծախսը նախկինում կազմում էր 8 միլիարդ 450 միլիոն դրամ: Սահմանագոտում առաջնահերթ կառուցվելիք Հախումի և Կողբի ջրամբարներում նախատեսվում էր կուտակել 2 միլիոն խորանարդ մետր ջուր։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում Տավուշի մարզում ոչ մի ջրամբար չի կառուցվել, Տավուշի գետերի ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան, ոռոգել ոչ բարի հարևանի դաշտերն ու այգիները:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3547

Մեկնաբանություններ