Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը փետրվարի 2-ին «Կոնգրես» հյուրանոցում համատեղ ներկայացրին Եվրամիության և Հայաստանի միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրի երկրորդ մոնիտորինգի զեկույցը:
Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի:
Ահա և ավարտվեց Ամանորով սկսված, Սուրբ ծննդով շարունակված և Հայոց բանակի տոնական օրով եզրափակված հունվարը, որ օրինաչափորեն դարձել է հասարակական-քաղաքական լուրջ իրադարձություններից զերծ իներտ ամիս:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղի են ունեցել մի շարք հանդիսություններ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...