Ամբողջ օրն անձրևեց: Հիմա էլ է անձրև գալիս: Աշխարհի հեռուստաէկրաններից այսօր չիջնող կադրերում անձրևն ու հայերը միասին են: Տասնյակ ու տասնյակ խոսքեր հնչեցին՝ պաշտոնական ու անկեղծ:
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել է Ստամբուլի Հայոց պատրիարքարան` մասնակցելու է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը նվիրված կրոնական արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը:
Լիբանանի Աղթամար ընկերակցության ղեկավար Օնիկ Քանթարաջյանը, որ Երևանում է 100 լիբանանահայերի հետ, կարծում է, որ Սփյուռքն ու Հայաստանը միասնական ջանքեր պետք է գործադրեն, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանյան հայտնի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը այսօր հանդես է եկել հայտարարությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով և զուգահեռներ անցկացրել նաև 1990 թվականի Բաքվի կոտորածների հետ:
ՀՀ նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ի պատիվ Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների և պետությունների ղեկավարների, նախագահի նստավայրում տրվել է պետական ճաշ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել բաժակաճառով.
Ապրիլի 24-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև, որը ներկայացված էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։
Ապրիլի 24-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամները յուրօրինակ ակցիայով դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։
Չինաստանի տնտեսական ազդեցությունը շարունակում է աճել՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ԱՄՆ-ի և Եվրամիության համար։
Վերջին տվյալներով՝ 2026 թվականի առաջին տասը ամիսներին Չինաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Արտահանման աճի կարևոր շարժիչներից են դարձել բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականության ենթակառուցվածքները և արդյունաբերական արտադրանքը...