ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Շարունակվող ընկերականներ

Շարունակվող ընկերականներ
31.05.2012 | 04:06

Եվրոպայի առաջնությանն ընդառաջ աշխարհամասի գրանդ ակումբներից հերթական ընկերականն անկացրեց Հոլանդիայի ընտրանին: Մրցակիցը Սլովենիայի հավաքականն էր: Հոլանդացիները խաղը շահել են առանց դժվարության, 2:0 հաշվով: Հաղթանակի լավ տրամադրությունը ստվերվել է պաշտպան Վիլֆրեդ Բաումանի և հարձակվող Ուեսլի Սնեյդերի ստացած վնասվածքներով: Վերջիննիս ավելի քան լուրջ է, անգամ վտանգ կա, որ խաղացողը կարող է և բաց թողնել առաջնությունը: Եթե հաշվի առնենք, որ մի քանի օր առաջ բուլղարացիների հետ խաղում վնասվածք էր ստացել եւ Յորիս Մատեյսենը, պիտի փաստենք, որ ընկերականները ճակատագրորեն թանկ են արժենում նիդերլանդական ընտրանուն:
Ստոկհոլմում շվեդները առանց առանձնակի դժվարության առավելության են հասել Իսլանդիայի ընտրանու նկատմամբ ` 3:2: Խաղի հաղթական հիմքը դրել է Զլատան Իբրահիմովիչը: Առաջնությունում ուկրաինացիների խաղից առաջ (հունիսի 11) շվեդները կունենան եւս մեկ ընկերական խաղ: Մրցակիցը լինելու է Սերբիայի ընտրանին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ