ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ղարաբաղի նախագահական ընտրություններին ընդառաջ

Ղարաբաղի նախագահական ընտրություններին ընդառաջ
04.06.2012 | 01:23

Հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրություններ են` չորս ինքնառաջադրված թեկնածուներով: Գործող նախագահ Բակո Սահակյանին պաշտպանում են քաղաքական բոլոր ուժերը` բացի ՀՅԴ-ից, որ դեռ իր կողմնորոշումը չի ներկայացրել, թեպետ նախորդ ընտրություններում սատարել է Բակո Սահակյանին: Նրա թեկնածությունն են պաշտպանում նաև ԼՂՀ կոմունիստները, որ խորհրդարանական ուժ չեն: «Ազատ հայրենիք» կուսակցությունն իր 4-րդ համագումարում հայտարարեց, որ սատարելու է Բակո Սահակյանին: «Ազատ հայրենիքի» ղեկավար, վարչապետ Արա Հարությունյանը դեռ 2011-ին էր հայտարարել, որ իրենք, առաջադրվելու դեպքում, կպաշտպանեն գործող նախագահին: Իրենց որոշումը նրանք հիմնավորում են նախորդ հինգ տարիներին մի շարք ոլորտներում արձանագրված հաջողություններով և մեկնարկած ծրագրերն ավարտին հասցնելու անհրաժեշտությամբ: Արա Հարությունյանը կարծում է, որ Բակո Սահակյանն ունի «անձնական մեծ խարիզմա և կտրուկ ու անաչառ որոշումներ կայացնելու անուրանալի հաստատակամություն»: Արցախի ժողովրդավարական կուսակցությունը ևս իր բանավոր հայտարարությունը հաստատել է կուսակցության համագումարում: Կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ իր հայրենիքն այսօր ավելի պաշտպանված է, քան հինգ տարի առաջ, աշխարհին ներկայանում է ավելի արժանապատիվ, քան հինգ տարի առաջ, և այդ ամենը պետք է ամրապնդել ու բազմապատկել, որի նախապայմանը ուղեգծի շարունակականությունն է, ուստի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը չորս թեկնածուներից պաշտպանում է Բակո Սահակյանին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ