ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում զսպվածության կոչ է անում

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում զսպվածության կոչ է անում
12.06.2012 | 04:29

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը այսօր Երևանում կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից և ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից: «Ես խստորեն դատապարտում եմ բռնության վերջին միջադեպերը: Այս հակամարտությունը չի կարգավորվի ուժի կիրառման ճանապարհով: Բռնության շրջանին պետք է վերջ տալ», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: «Այս նույն ուղերձը ես կփոխանցեմ Ադրբեջանին հինգշաբթի օրը: Վստահություն ձևավորելու ժամանակը եկել է. սա ներգրավված բոլոր կողմերից պահանջում է կամք և նվիրվածություն` խաղաղության հասնելու համար»: «Մենք Իռլանդիայում շատ լավ գիտենք հակամարտության ավերիչ արժեքը: Եվ մենք գիտենք, թե որքան դժվար է լուծել նման իրավիճակները», - ասաց նա` վերհիշելով Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացը: «Մեր փորձից ելնելով` շատ կարևոր է ունենալ հստակ և վճռական քաղաքականություն` բռնությանը կամ վրեժխնդիր լինելու գայթակղությանը տեղի չտալու համար: Պահանջվում է քաջություն, հաստատակամություն ու բովանդակալից ներգրավվածություն»: Նախագահը շեշտեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին. «ԵԱՀԿ-ն կարող է օգնել պետությունների և ժողովուրդների միջև եղած տարբերությունները կամրջելու հարցում: Մենք կարող ենք երկխոսության ֆորում ապահովել և օգնել կողմերին ամրապնդել հրադադարի ռեժիմը ու գտնել բանակցված լուծում»: «Սակայն, որպեսզի առաջընթաց լինի այս երկարատև հակամարտության լուծման հարցում, կողմերը պետք է էլ ավելի առաջ գնան լուծման ուղղությամբ ընդհանուր սկզբունքների վրա իրենց աշխատանքի հարցում, հեռացնեն դիպուկահարներին շփման գծից, համաձայնության գան ճակատային գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ և ուղիներ գտնեն մարդկանց միջև անմիջական շփումները զարգացնելու ուղղությամբ Նախագահների կողմից կայացված վերջին համաձայնագրի կատարման համար», - ասաց նա` ընդգծելով վստահության ձևավորման միջոցառումների անհրաժեշտությունը: Այսօր ավելի ուշ նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ հետ:

Իր հանդիպումների ժամանակ Գործող նախագահը նաև կքննարկի Հայաստանի համագործակցությունը ԵԱՀԿ-ի, երևանյան գրասենյակի և հաստատությունների հետ: «Ես ողջունում եմ գերազանց համագործակցությունը, որ ծավալվել է Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև, որն աջակցում է հանրապետությանը իր բարեփոխումների գործընթացում, մասնավորապես, ոստիկանության և դատական համակարգի, ինչպես նաև կարգավորման ու տնտեսական բարեփոխումներում»: Հայաստան այցելելուց հետո ԵԱՀԿ գործող նախագահ Գիլմորը հունիսի 12-ին և 13-ին կլինի Վրաստանում, իսկ 13-ին և 14-ին` Ադրբեջանում:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ