ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Վերջին երկու ամսում հանրապետությունից արտահանվել է 785-790 տոննա կիսամշակված կաշի

 Վերջին երկու ամսում հանրապետությունից արտահանվել  է  785-790 տոննա կիսամշակված կաշի
21.06.2012 | 15:15

Հանրապետությունում սպանդի ենթարկված տարեկան շուրջ 150-170 հազար խոշոր եղջերավոր անասունների կիսամշակված (աղադրված) մորթիները հանրապետական կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայում փորձաքննության ենթարկելուց (հիմնականում սիբիրախտի նկատմամբ ախտորոշվելուց) հետո արտահանվում են Թուրքիա, Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, Պարսկաստան:
Ինչպես «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի բարելավման վարչության պետ, գյուղատնտեսության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը, միայն վերջին երկու ամսում հանրապետությունից արտահանվել և վերոնշյալ երկրներում իրացվել է ավելի քան 785-790 տոննա կիսամշակված կաշի: Ինչ վերաբերում է Երևանի «Կաշի» ՍՊ ընկերությանը, վերջինս այսօր վերամշակում է նշված կենդանական ծագման հումքի մի մասը` աշխատելով իր հզորության 25-30 տոկոսի չափով: Ձեռնարկության վերամշակած կաշին, որը գնում են անհատ և փոքր ձեռներեցները, օգտագործվում է կաշվե իրերի, գոտիների, պայուսակների, դրամապանակների, մասամբ էլ տեղական կոշիկների արտադրության մեջ:
Ըստ Աշոտ Հովհաննիսյանի, մինչև տարեվերջ կաշվի արտադրության ծավալները կավելանան 3-4 տոկոսով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 11805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ